Մոտակա տասնօրյակը թեժ է լինելու. «Փրկչի» կոստյում հագած նախկին պետնախարարի ռեվերանսները շրջափակված Արցախում

Հանդիպում

Ադրբեջանը շարունակում է սեղմել Արցախի շուրջ օղակը, այդ մասին է փաստում նաեւ նախօրեին ԱՀ ՄԻՊ-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Վերը նշված հումանիտար խնդիրներին զուգահեռ»:

Ստեղծված իրաբիճակին զուգահեռ, սակայն, Արցախում ներքաղաքական լուսաբացներն էլ խաղաղ չեն։ Ի վերջո ի՞նչ է կատարվում Արցախի ներքաղաքական կյանքում, ովք՞եր ու ի՞նչ նպատակով են փորձում կրակից շականագներ քաղել այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել ԱՀ ԱԺ անկախ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.

-Իսկապես, Արցախի շրջափակումը հայատյաց Ադրբեջանի կողմից օր-օրի նոր դժվարություններ ու սպառնալիքներ են ստեղծում արցախահայության համար, և խոսքը բնավ միայն կենցաղային ու սոցիալական խնդիրների մասին չէ։ Հստակ նկատվում են դրսի ուժերի ձեռագիրը ամեն կերպ կոտրել ժողովրդի դիմադրողականությունը, հավատը սեփական ուժերի նկատմամբ և ստիպել ենթագիտակցորեն փրկություն ման գալ օտարի մեջ։ Եվ ներքաղաքական լարվածության հիմնական աղբյուրն էլ հենց դա է:

Արցախում հաճախ մարդիկ կաշկանդվում են իրականությանը բաց աչքերով նայել և փորձել թացը չորից զատել: Ինչը, բնականաբար, ցավոտ է, սակայն մինչև ժողովուրդը չկարողանա տեսնել, վերլուծել մեզ շրջապատող իրականությունը, մենք չենք կարողանա դուրս գալ այս վիճակից։

Այ՛ո, Արցախի, ներքաղաքական կյանքը լուրջ վայրիվերումների մեջ է և, որը լի է լրջագույն վտանգավոր հետևանքներով և ըստ իս Արցախի նախագահից մեծ ճիգեր են պահանջվում հասարակությունում ներքին լարվածությունը թուլացնելու համար: Թե ինչքանով է դա ստացվում կամ էլ մինչև այժմ ստացվել երևի թե թող ամեն մեկը ինքն իրեն հարց տա, բայց, որ քաղաքական զարգացումները թեժանալու են դա այլևս իմ մոտ կասկածներ չի առաջացնում:

Հստակ է, որ կան ուժեր ովքեր հայրենիքի փրկության կոչերի անվան տակ հետամուտ են որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների շահը սպասարկելու գործում։ Կոնկրետ այդ «հարձակումների» դեմն առնելու համար անհրաժեշտ է ոչ թե միամիտ խանդավառություն, այլ սթափ գնահատական այս կամ այն հասարակական քաղաքական գործիչների կատարած գործերին։

-Պարոն Հովհաննիսյան, ստեղծված իրավիճակում, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է գործի արցախցին։ Արդյո՞ք վճռական քայլերի գնալու ժամանակը չէ։ Ի՞նչ արդյունք են տալու ստորագրահավաքները։

-Ստորագրահավաքը ոչնչին չխանգարող միջոցառում էր, բայց ակնկալել, թե ռեալ լծակ է իրավիճակի մեջ փոփոխություն կատարելու գործում միամտություն կլինի, Հաագայի դատարանի վճիռը նույնիսկ այս պահին որևէ փոփոխություն չի մտցրել ադրբեջանական քաղաքականության մեջ, ուր մնաց այս տեսակի «լացի» ձայնը։ Ըստ ինձ սա ավելի շատ աստառավորված քայլ էր ներքաղաքական կյանքում «փրկչի» կոստյումը հագած նախկին պետնախարարի և գործընկերների կողմից, որոշակի ֆոն ստեղծելու ուղղությամբ և այդ գործում երիտասարդների էներգիան չափելու և հետագա քայլերը պլանավորելու ուղղությամբ: Մի գուցե սխալվում եմ, բայց որոշակի հանգամանքներ կան ինչը ինձ հուշում է ունենալ նման տեսակետ։ Այն որ մոտակա տասնօրյակը և նաև դրանից հետո ներքաղաքական կյանքը թեժ է լինելու դրանում կասկածներ չունեմ։

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

https://iravunk.com/sim/?p=255351&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ