«Սերժ մերժող» աղանդը վերջնական պարտվելու է. Վահան Բաբայան
Ներքաղաքական«Մինչեւ աշուն Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ տրանսֆորմացիաներ են սպասվում` հիմնականում ընդդիմադիր իրենց համարող հատվածում
մերօրյա «փրկիչները» իրենց տեղը զիջելու են վերջին հինգ տարում հիմնականում 2018թ. ապրիլից պայքար տարած գործիչներին, որոնք ոչ պաշտոն են վերցրել Նիկոլից, ոչ էլ «խաղեր» խաղացել: Դա է ժամանակի հրամայականը եւ պատմական իրավիճակը: Աշուն-գարուն սեզոնային գործիչներին կրկին փոխարինելու են պրագմատիկ այն գործիչները, որոնք մինչեւ 2018թ. եւ հետո մնացին նույնը չփոխվեցին եւ անցան այս դժոխքի միջով: Իսկ հովհարային պերսոնաժները կմիանան այդ գործիչներին ստիպված քաղաքական դաշտում իրենց գոյությունը երկարացնելու համար,բայց որոշիչ դեր նրանք չեն ունենալու: Լինելու են նաեւ ներընդդիմադիր ընդվզումներ, որոնք դատապարտված են եւ «Սերժ մերժող» աղանդը վերջնական պարտվելու է», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

