«Հայաստանի հանրապետություն»-ը կփակվի՞
Ներքաղաքական«Իրավունքի» տեղեկություններով` Հայաստանում շուրջ 33 տարի լույս տեսնող «Հայաստանի հանրապետություն» օրաթերթը որոշել են փակել: Տպավորություն է, որ օրվա իշխանության համար սա սիմվոլիկ նշանակություն ունի` վերացնել «Հայաստանի հանրապետությունը»:
Հիշեցնենք, որ օրաթերթը ստեղծվել է ՀՀ Գերագույն խորհրդի 1990 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ: Սկզբում տպվել է հայերեն եւ ռուսերեն տարբերակներով՝ որպես Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ: Առաջին համարը լույս է տեսել 1990 թվականի հոկտեմբերի 9-ին: Հետագայում՝ 1992 թ. նոյեմբերից «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսերեն տարբերակն առանձնացվել է եւ սկսել լույս տեսնել որպես առանձին թերթ: Իսկ «Հայաստանի Հանրապետություն»-ն իբրեւ Գերագույն խորհրդի, այնուհետեւ` ՀՀ Ազգային Ժողովի պաշտոնաթերթ շարունակել է լույս տեսնել մինչեւ 2000 թվականի վերջը: 2001 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության փետրվարի 9-ի որոշմամբ` ստեղծվել է «Հանրապետություն» ՓԲԸ-ը, որի հրատարակությունն էլ այսօր հանդիսանում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: Այս կարգավիճակով թերթը սկսել է լույս տեսնել 2001 թվականի ապրիլի 9-ից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=255298&l=am/

