Ով է մեղավոր Նիկոլին իշխանության բերելու մեջ` ըստ Վանեցյանի

Ներքաղաքական

Ընդդիմադիր դաշտում վերջին շրջանում ամենաշատ քննարկված թեման բոլորովին էլ այն չէ, թե ինչպես են հեռացնելու Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին իշխանությունից: Հատկապես սոցցանցերում ակտիվացել է հարցը, թե իրականում ո՞վ բերեց իշխանության Նիկոլ Փաշինյանին եւ ո՞ւմ շնորհիվ նա երկրորդ անգամ ընտրվեց 2021 թվականին: Այս մասին «Իրավունքը» պարզեց «Հայրենիք» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԻ տեսակետը:

— Դուք ակտիվ դերակատարություն ունեիք 2018 թվականին տեղի ունեցած իրադարձություններում: Ի վերջո, Ձեր գնահատմամբ` ո՞վ է մեղավոր Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ:

— Ուզում եմ հասկանալ` իմ դերակատարումը ո՞րն էր, այն էլ` ակտիվ: Ես ԱԱԾ աշխատակից եմ եղել, կատարել եմ իմ գործառույթները, ես որեւէ մասնակցություն այդ հեղափոխությանը, հեղաշրջմանը, ինչպես ուզում եք անվանեք, չեմ ունեցել: Իսկ ով է մեղավոր, թող յուրաքանչյուրն իր մեջ ման գա: Արդեն մոդայիկ չէ ասել, որ մենք եղել ենք փողոցում եւ պահանջել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, աջակցել ենք Նիկոլ Փաշինյանին: Բա ովքե՞ր էին այդ ժամանակ փողոցում: Հիմա ում հարցնում ես, ասում են՝ մենք չենք եղել: Բա ո՞վ է եղել, ո՞ւր են այդ մարդիկ:

— Պատերազմից հետո` Շուշիի անկումն իշխանությունը փորձում էր «ձեր գրպանը գցել»: Հիմա երեք տարի անց` որոշակի պարզություն կա՞ այս առումով, թե ո՞վ էր դավաճան, ով` ոչ:

— Արդեն անգամ անիմաստ եմ համարում մեկնաբանել այն անհեթեթությունները, որոնք արտահայտում են այս իշխանությունները: Խոսում են 5-րդ շարասյան մասին, մինչդեռ պատերազմից անցել է շուրջ երեք տարի, մինչ օրս մեղավորներ են ման գալիս: Ինչ-որ փուլում փորձեցին նաեւ ասել, թե Շուշիի հանձնման մեղավորներից մեկն էլ ես եմ: Ասում էին` պետք է դատվի եւ այլն, բայց երեք տարի է անցել, ու ինչպես տեսնում եք` որեւէ բան չկա: 5-րդ շարասյուն եթե կա մի երկրում, իրավապահ համակարգն ի՞նչ է անում: Երեք տարին հավատացեք` շատ մեծ ժամանակահատված է, որպեսզի, այսպես կոչված, 5-րդ շարասյունը բացահայտվի: 5-րդ շարասյուն տերմինը մտցրել են շրջանառության մեջ` այն դեպքում, որ հանրության մի մեծ հատված չգիտի, թե դա ինչ է, ո՞վ է այդ 5-րդ շարասյունը: Ամենամեծ մեղավորներն այս խայտառակ պարտության գործող իշխանություններն են, եւ նրանք անպայման դրա համար պետք է պատասխան տան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում