Խայտառակ պարտությունը կրկնվում է ամեն օր

Վերլուծություն

Տիգրան Մարտիրոսյանը գրում է

Հայաստանում առկա իրավիճակի մասին:

Խայտառակ պարտությունը կրկնվում է ամեն օր: 

Պատճառները անփոփոխ են ու առայժմ դրանցից ամենակարևորների, խորքայինների մասին մտածելու ժամանակ ու ցանկություն շատ քչերն ունեն:

Ուրեմն ոչինչ չի փոխվի:

Քանի դեռ ամենօրյա տեղեկատվական իրարանցման քաոսից դուրս գալու, խորքային երևույթները բացահայտելու, նոր գիտելիքների հիման վրա միավորվելու, պայքարելու պատրաստ անձինք կամ չկան, կամ այնքան քիչ են, որ իրար մասին չգիտեն ու իրար հետ կապ չունեն:

 

Քանի դեռ մի նոր ու հզոր, ժամանակից առաջ անցած, անձնականը, ազգայինն ու միջազգայինը, տեղականն ու տիեզերականը ներդաշնակորեն միավորող գաղափարախոսություն չկա:

 

Քանի դեռ դրա համար անհրաժեշտ խորիմաստություն, ինքնագիտակցություն, ինքնաճանաչում չկա:

Քանի դեռ չկա անգամ մարդավարի ու խորը զրույցներ վարելու տարրական հմտություն բավական քանակությամբ մարդկանց մոտ:

Այսինքն չկա այն, ինչի բացակայությունը ազգի գիտակցության առողջացումը դարձնում է գրեթե անհնար, 

ստիպելով մարդկանց դառնալ ինֆորմացիա ստացող ու փոխանցող, անիմաստ բլթբլթացող ճահճագորտեր, սպառողական ճահճի խելագար ու շատախոս բնակիչներ:

Եթե հնարավորություն ունենայի, իրավիճակի փոփոխությունը կսկսեի խորը զրույցների վարման սովորույթի տարածումից,:

Ինչու՞: 

Որովհետև ամեն օր ազգի կյանքի ամենաքիչը միլիոն ժամը սպանվում է մակերեսային խոսքերի ճահճում, որտեղ ոչնչանում են բոլոր իմաստներն ու անգամ ամենահանճարեղ մտքերը խեղդվում են խոսքային կեղտաջրերի հոսանքներում:

Եթե գտնվեին անձինք, որոնք ընդունակ են խորը զրույցների, երկխոսությունների վարման լավագույն կանոնները սովորել ու իրենց անձնական օրինակով ամեն օր տարածել, շատ բան կփոխվեր:

Ամեն օր սպանվող միլիոն ժամը աստիճանաբար կվերածվեր ազգի ինքնաճանաչման, ինքնագիտակցման ու իմաստության ձեռք բերման վրա ծախսված թանկարժեք ու փրկարար ժամանակի:

Ինչը կդառնար երկարատև ու անսասան վերելքի լավագույն հիմք:

Քանի որ չկա ավելի հզոր էներգիա, ավելի մեծ ուժ, քան իմաստությունն է:

 

Ես փնտրում եմ այնպիսի մարդկանց, որոնք անկեղծորեն գիտակցում են վերը նշված սովորույթի ստեղծման ու տարածման ողջ կարևորությունը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում