Երկու ֆանտաստիկ գոլ.«Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)
ՍպորտՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, իսկ 67-րդ րոպեին արդեն հյուրերի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն հավասարեցրեց խաղի հաշիվը։ Երկու թիմերի գոլերն էլ անչափ տպավորիչ ստացվեցին։
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին՝ Մանչեսթերում։

