«Հրապարակ». Ռուսները չեն ընկալել Արցախի պետնախարարի հայտարարությունը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրից տեղեկացանք, որ ռուսական կողմը վրդովված է Արցախում գեներացվող հակառուսականության փաստից, որին բացահայտ մասնակցում են նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաները։ Մասնավորապես, խաղաղապահ հրամկազմին նյարդայնացրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի այն հայտարարությունը, թե անցած շաբաթ Բաքու մեկնած Ալեքսանդր Լենցովին չի հաջողվել ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության հասնել։

Արցախյան մեր աղբյուրներն ասում են, որ անգամ իշխանական որոշ շրջանակներ են տարակուսած եւ չեն հասկանում, թե որն էր պետնախարարի՝ կիրակի՝ ոչ աշխատանքային օրով հապշտապ հայտարարություն անելու նպատակը։ Նրանք կարծում են, որ Արցախի իշխանություններն ուղղորդվում են Նիկոլ Փաշինյանի կողմից ու փորձում են ցույց տալ, որ ՌԴ-ն զրոյական դերակատարում ունի Արցախում:

Հիշեցնենք, որ Ներսիսյանը հայտնել էր. «Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել»:

Նշել էր նաեւ, որ ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում: Թե որտեղ, ինչ ձևաչափով` պետնախարարը չի մանրամասնել։ Մինչդեռ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը պնդում է, որ թե գնալուց առաջ, թե հետո Լենցովն Արցախի իշխանություններին հասկացրել է, որ պետք չէ իր Բաքու այցից մեծ ակնկալիքներ ունենալ: Պետք չէ սպասել, որ իր ասելով անցակետը կապամոնտաժեն, քանի որ հարցը ամբողջությամբ գտնվում է քաղաքական տիրույթում՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմերի համաձայնության շրջանակներում: Անգամ հայտնել է, որ իր տեղեկություններով մայիսի 25-ին Պուտինի միջնորդությամբ պետք է տեղի ունենա Փաշինյան-Ալիեւ հանդիպում եւ, ըստ ամենայնի, այդ հանդիպմանը կորոշվի անցակետի հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի