Ո՞ւմ առաջ եք արդարանում՝ այսօր «Նեմեսիսի» հուշակոթողը կպահանջեն ապամոնտաժել, վաղը՝  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. Մանրիկյան

Հանդիպում

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթողի թեմային` ասել է, որ արձանի տեղադրումը եղել է սխալ եւ էմոցիոնալ ֆոնի վրա: Ի վերջո, ո՞վ է ճիշտ, ո՞վ սխալ եւ ինչպե՞ս տեղադրվեց մի հուշակոթող Երեւանի սրտում՝ առանց Նիկոլ Փաշինյանի գիտությամբ, բայց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ, «Իրավունքը» պարզել է Երեւանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ տեսակետը:

- Փաստորեն, ոչ միայն Թուրքիան եւ Ադրբեջանը, այլ նաեւ հայաստանյան իշխանությունն է դժգոհ, որ տեղադրվել է «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակին նվիրված հուշակոթող: Ի՞նչ կասեք այս մասին:

- Քաղաքապետարանը շատ ճիշտ որոշում է կայացրել: Եվ ես, լինելով Երեւանի ընդդիմադիր խմբակցության ղեկավար, երկու ձեռքով կողմ եմ, որ այն տեղաղրվել է եւ հպարտ եմ, որ ունենք նման հուշակոթող: Այն հարգանքի տուրք է մեր ազգային արժանապատվության ասպետներին եւ կրթելու եւս մի միջոց՝ մեր ապագա սերունդների համար: Մեր երեխաները պետք է ծանոթանան հուշակոթողի վրա գրված անունների պատմությանը: Ընդհանրապես, մեր պարտականությունն է երբեք չմոռանալ եւ չհրաժարվել մեր պատմությունից եւ սերունդներին փոխանցել ողջ իրողությունը Հայոց ցեղասպանության, «Նեմեսիս» գործողության մասին: Եվ ինձ համար անընդունելի են հնչեցված այն մտքերը, թե հուշակոթողի տեղադրումը եղել է սխալ: Ինչ վերաբերում է հարեւան երկրներին, եթե իրենք, իսկապես ուզում են խաղաղության ուղղությամբ քայլեր անել, ապա պետք է հաշտվեն եւ առերեսվեն պատմության հետ:

- Բայց հենց այս փուլում արձանի բացումն, ինչպե՞ս հասկանալ: Իշխանությունը Թուրքիայի հետ գնում էր խաղաղության պայմանագրի կնքման, իսկ արձանը պատճառ դարձավ, որ Թուրքիան փակի իր օդային տարածքը երրորդ ուղղությամբ շարժվող հայկական թռիչքների համար:
- Հուշակոթողի բացման համար ընտրված ժամանակն, իհարկե, պատահականություն եմ համարում: Այստեղ ինչ-որ միտում չկար, որովհետեւ հուշակոթողի տեղադրման որոշումը նոր չէր կայացվել: Երեւանի ավագանին այն տեղադրելու որոշում կայացրել էր դեռ երկու տարի առաջ՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ին: Հուշակոթողը մեկ ամսում կամ մեկ-երկու օրում հնարավոր չէր քանդակել եւ տեղակայել: Այն փուլեր է անցել թե՛ քաղաքային գործադիր մարմնում, թե՛ օրենսդիր մարմնում, ինչը բավական ժամանակ է պահանջում:  Ինչ վերաբերում է մեր հարեւան երկրի մոտեցմանն այս հարցում, դատապարտում եմ եւ կարծում, որ, ուղղակի, իրենց առիթ էր պետք, որպեսզի այն օգտագործելով՝ ինչ-որ պատժամիջոցներ կիրառեին մեր դեմ:

-  Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանը համարելով արձանի տեղադրումը սխալ՝ ընդգծում է, որ կավառարությունը չի արձանի տեղադրման որոշումը կայացրել: Այդ դեպքում՝ ստացվում է, որ այս հարցում հակասությո՞ւն կա իշխանության եւ իշխանական քաղաքապետի թեկնածու, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի միջեւ, որը բացման արարողությանը նույնիսկ ելույթ ունեցավ:

- Կներեք, բայց եկեք չմոռանանք, որ իշխող ուժն է այսօր ղեկավարում քաղաքապետարանը: Այսինքն՝ նույն քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որը ձեւավորել է կառավարությունը, նույն ուժի ներկայացուցիչներն էլ եղել են Երեւանի քաղաքապետ, իսկ այժմ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Ավելին՝ նրանք Երեւանի ավագանիում ունեն մեծամասնություն, ուստի՝ կարծում եմ՝ պետք է աջ ձեռքն իմանա ձախն ինչ է անում: Սա ինչ-որ արդարանալու թեմա չէ: Ո՞ւմ առաջ եք արդարանում:

- Այնուամենայնիվ, կա մտավախություն, որ այս իշխանությունն ընդունակ է հուշակոթողի ապամոնտաժման գործընթաց սկսել՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դժգոհությունը մեղմելու համար…

- Ստացվում է, որ մեր ոչ բարյացակամ հարեւան երկրները փորձում են ներգրավել մեր առօրյա կյանքին: Այսօր «Նեմեսիսի» հուշակոթողը կպահանջեն ապամոնտաժելը, վաղը, կներեք, բայց իրենց բողոքը կարտահայտեն սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի վերաբերյալ, իսկ հետո՝ կպահանջեն ապամոնտաժել նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Այնպես չէ, որ մենք պետք է հաշվի առնենք իրենց կարծիքը: Չէ որ ասում էին՝ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են՝ առանց նախապայմանների: Մինչդեռ այս դեպքում տեսնում ենք հուշակոթողի հետ կապված հստակ նախապայման, որովհետեւ ի պատասխան՝ փակել է Թուրքիան օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար: Անընդունելի է տուրք տալը նմանատիպ արձագանքներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ