Թանկարժեք մեքենաների հայելիների գողը ընկել է «պարեկների թակարդը»

Քրեական

Այսօր՝ մայիսի 7-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի պարեկները բացահայտել են հերթական հանցագործությունը:

Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ Ժամը 04:00-ի սահմաններում պարեկները հերթական ծառայությունը կատարելու ժամանակ Ռոսիայի փողոցում նկատել են «Մերսեդես» մակնիշի ատոմեքենա և ստուգման նպատակով կանգնեցրել այն:
 
Նրանք ավտոմեքենայի սրահում նկատել են կողային հայելիներ ու երբ վարորդին հարցրել են՝ դրանք ի՞նչ են, նա սկսել է կմկմալ և անհասկանալի բառեր ասել, ինչից հետո, ըստ սկզբնաղբյուրի, պարեկների մոտ լուրջ կասկած է առաջացել, որ վարորդը «Գյուլնազ տատու» հեքիաթն է պատմում և փորձում է իրենց ականջներից «լապշա կախել»:

Նրանք «Մերսեդես»-ի վարորդին, որը Երևանի բնակիչ 25-ամյա Պերճ Մ.-ն է, գողություն կատարելու կասկածանքով տեղափոխել են Ոստիկանության Կոտայքի բաժին: Արդեն տեղում փաստերի ճնշման տակ Պերճ Մ.-ն խոստովանել է, որ ինքը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի բակից 2 ավտոմեքենա է թալանել:

Կարճ ժամանակում ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ թալանված ավտոմեքենաներից մեկը Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Մ.-ի «Մերսեդես S 550» մակնիշի ավտոմեքենան է, իսկ մյուսը Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Գոռ Խ.-ի «Մերսեդես S 500» մակնիշի ավտոմեքենան:

Սկզբնաղբյուրը նաև հայտնում է՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ սա Պերճ Մ.-ի առաջին նմանատիպ գողության դեպքը չէ:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ Պերճ Մ.-ն ձերբակալվել է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում