Եվրատեսիլ 2023՛՛-ի Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը քիչ առաջ ներկայացավ միջոցառման բացման արարողությանը
Շոու բիզնես
Եվրատեսիլ 2023՛՛-ի Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը քիչ առաջ ներկայացավ միջոցառման բացման արարողությանը և զրուցեց հաղորդավարների հետ՝ կիսվելով տպավորություններով։
Հաղորդավարները Բրյունետից հետաքրքրվեցին նրա եվրատեսիլյան շոուի անակնկալներից, որոնք հայ երգչուհին չբացահայտեց։
Բրյունետը նշեց, որ ամեն վայրկյան հաճույք է ստանում մրցույթում իր մասնակցությունից։
՛՛Սա ինձ համար մեծ բան է, իսկապես հաճույք եմ ստանում մասնակցությունիցս։ Անհամբերությամբ եմ սպասում ավելի մեծ առիթների։ Կաշխատեմ ինձ վրա եւ կանեմ լավագույնը։ Ես շատ եմ ստեղծագործում, եւ այդ ամենով կկիսվեմ ձեզ հետ՛՛,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Լիվերպուլում մեկնարկել է ՛՛Եվրատեսիլ 2023՛՛-ի պաշտոնական բացման արարողությունը։
https://iravunk.com/sim/?p=255061&l=am/