Արցախ չհանձնելը միայն ասելով չի, գործել է պետք. Հակոբ Հակոբյան

Ներքաղաքական
«Թերեւս հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում նշաձողի իջեցում: Այնուհետեւ սկսվեց խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը։ Ներկայիս փաստաթուղթը, որը քննարկվում է Վաշինգտոնում, վերանվանվել է «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր», որտեղ նշվում է, որ «պետք է հարգել Հայաստանում եւ Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ փոքրամասնությունների շահերը»: Փաստացի, Փաշինյանի «նշաձողի իջեցման» արդյունքում, Արցախը ոչ միայն կորցրել է իր ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը, այլեւ արցախցիների խնդիրները, փաստացի հավասարվել են այն ադրբեջանցիների հետ, ովքեր իբր «բռնի տեղահանվել են» Հայաստանից 1988-89-90 թվականներին եւ տեսականորեն իրավունք են ստանալու վերադառնալ Հայաստան: Քանի դեռ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հետնահանջ է գրանցվում միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանության գործում, քանի դեռ Հայաստանի իշխանությունները խոսելով «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության» մասին, խուսափում են Լաչինի միջանցքի շուրջ եւ ընդհանրապես Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին մասնակցելուց, երբ միաժամանակ Ալիեւը հայտարարում է, որ «Ղարաբաղի հարց», որպես այդպիսին այլեւս գոյություն չունի, եւ ինքը ոչ մի միջնորդ չի ճանաչելու՝ որեւէ դրական սպասում չի կարող լինել: Այս ամենը պետք է գիտակցեն նաեւ Արցախի իշխանությունները եւ համապատասխան հետեւություններ անեն: Արցախ չհանձնելը միայն ասելով չի, գործել է պետք», - գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ եւ, որպես հետգրություն, հավելել. «Հայաստանի բնակչության 69 տոկոսը բացասական գնահատական է տալիս ԼՂ հարցում Նիկոլ Փաշինյանի կառավարության քաղաքականությանը։ Ի լրումն՝ հարցվածների 52 %-ը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում