Հովհաննես Ղազարյանն ամուսնության առաջարկություն է արել Էվելինա Շահիրյանին
Շոու բիզնես
Երեկ «ԼԱՎ ԷԼԻ» խմբի մենահամերգի ժամանակ «Գտա քեզ երկնքում» երգի ներքո ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն ամուսնության առաջարկություն է արել երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանին:
«Այսօր ինձ համար շատ կարևոր օր էր, քանի որ ուսանողական տարիներս անցել են այս բենդի երգերի ներքո, ես էլ սպոնտան գնեցի մատանին ու ամուսնության առաջարկություն արեցի՝ չհարցնելով համաձայն է, թե՝ոչ»,- ասում է Հովհաննես Ղազարյանը:
Նշենք, որ զույգը միասին աշխատել է «Հատուկ դասարան» հեռուստասերիալում, որտեղ էլ ծանոթացել է և սկսվել են նրանց հարաբերությունները:
https://www.tert.am/life/am/news/2023/05/07/evelinashahiryan/87571
https://iravunk.com/sim/?p=255014&l=am/