Պետք է մեր գալիք սերունդները իմանան ճշմարտությունը. Սոնա Աղեկյան
Հասարակություն«Ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի միասնական պայքարում զգալի դեր ու վաստակ ունեցող Սիմոն Զաքյանի հիշատակն անմար է Հայաստանում եւ սովետական մյուս երկրներում։ Սիմոն Զաքյանը հերոսաբար զոհվել է անհավասար մարտի ժամանակ` Ուկրաինայում։ Իսկ այսօր Ուկրաինայում ղեկավար նստածը պատմական իրողության վրա խաչ է քաշում, ուրանում ֆաշիզմի դեմ խորհրդային ժողովրդի միասնական, մեծ հաղթանակը եւ սերմանում կեղծ արժեքներ, մտացածին պատմություն։ Պետք է մեր գալիք սերունդները իմանան ճշմարտությունը եւ իրական արժեքների կրողը լինեն։ Հավերժ փառք` Սիմոն Զաքյան», - գրել է Երեւանի ավագանու նախկին անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԸ:

