Հանդիսատեսը նորից հնարավորություն ունի բեմում տեսնելու Նարեկ Դուրյանին. մայիսի 5-ին, 7-ին, 10-ին եւ 11-ին, ժամը՝ 19:00-ին, «Բոհեմ» թատրոնում կներկայացվի նոր կատակերգություն՝ «ՔՇԻ ԳՆԱ»։
Ներկայացումը նվիրված է Ջուլիետտա Ստեփանյանի 70-ամյակին։ Դերերում` Նարեկ Դուրյան, Ջուլիետտա Ստեփանյան, Գարիկ Միրզոյան եւ Շուշան Սահակյան։
Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը՝ Նարեկ Դուրյանի։ Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան։
https://iravunk.com/sim/?p=254928&l=am/