Մեսսին տարբերակ չունի «Բարսելոնա» վերադառնալու, բայց Փարիզում էլ մնալ չի կարող
ՍպորտՖրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձը կատալոնական «Բարսելոնա» գրեթե անհնար է՝ ակումբի բազմաթիվ տնտեսական խնդիրների պատճառով, հայտնում է AS-ը:
Առաջին խոչընդոտը «Կամպ Նոու» ստադիոնի վերակառուցման ծախսերն են, իսկ երկրորդն այն է, որ «Բարսելոնան» նախորդ մրցաշրջանում արդեն կիրառել է տնտեսական լծակներ:
Կատալոնացիների ղեկավարությունը եկել է այն եզրահանգման, որ ակումբը բոլոր ծախսերը հոգալու և Մեսսիի աշխատավարձը վճարելու համար չունի բավարար գումար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ՊՍԺ-ից: Կան վարկածներ, որ իր նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, Մեսսին կարող է առաջիկա օրերին խզել պայմանագիրն ու հեռանալ փարիզյան ակումբից։

