ԱԱ. Արթուր Բազեյանի հաղթական մեկնարկը
Սպորտ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Բազեյանը հաղթական մեկնարկ ունեցավ։
Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց իրանցի Պուրիա Աբդուլմալեքին: Բազեյանի հաջորդ մրցակիցը կլինի Հորդանանի ներկայացուցիչ Յուսեֆ Իաշաշը: Մենամարտը տեղի կունենա մայիսի 7-ին:
Պայքարն արդեն լքել են Հայաստանի ներկայացուցիչներ` Արթուր Ղազարյանը (60 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանն (92+ կգ)։
Պայքարը շարու ակում են` Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) եւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)
Իսկ Նարեկ Մանասյանը կմեկնարկի քիչ անց։

