Չենք ուզում` մարզիկները պատվո հարթակում փորձեն առաջ քաշել իրենց դրոշները՝ ծածկելով մյուսներինը.IWF որոշումը
ՍպորտԾանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) կարգելի մարզիկներին պետական դրոշներով մասնակցել պարգևատրման արարողություններին: Այս մասին հայտարարել է IWF-ի նախագահ Մոհամեդ Ջալուդը:
«Սա սպորտ է, մենք ներկայացնում ենք աշխարհը, ոչ թե վիճում՝ պարզելու, թե ով է ավելի լավը: Մենք չենք ուզում, որ մարզիկները պատվո հարթակում փորձեն առաջ քաշել իրենց դրոշները՝ ծածկելով մյուսներինը: Սա սպորտային չէ»,- Ջալուդի խոսքը մեջբերում է «РИА Новости»-ն:
Սպասվում է, որ արգելքը պաշտոնապես կընդունվի IWF-ի գործադիր խորհրդի հաջորդ նիստում։

