Իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթո՞ւղթ են ստորագրել
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կարծիքով` ինչքան այս իշխանությունները Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթացից են խոսում, այնքան մենք ողբերգական հետընթաց ենք ապրում:
— Այս իշխանությունների առաջարկած փաթեթային լուծումը փաթեթային կապիտուլյացիա է` ամեն ինչից հրաժարում, ամեն ինչ ուրանալ, ձախողումների բոլոր մեղքերը նախկինների վրա բարդել եւ ստեղծել ինչ-որ պետություն, որի ապագան իրենք էլ չեն պատկերացնում: Ադրբեջանը բանակցությունների գնալուց առաջ հստակ իր դիրքորոշումը արտահայտեց, ՄԱԿ-ում իրենց մշտական ներկայացուցիչը ասաց` Ղարաբաղը մոռացե՛ք: Ինչ-որ գյուղեր, ռեպարացիաներ, հրաժարում ամեն ինչից: Դա իրենց դիրքորոշումն է: Հայաստանն իր դիրքորոշումը հրապարակավ չի արտահայտում: Եվ հիմա այսօր խոսում են, որ կա ըմբռնում, առաջընթաց: Մենք ունենք լուրջ մտահոգություն, որ իշխանությունները փաթեթային կապիտուլյացիայի փաստաթուղթ են ստորագրել:

