Տեղեկությունները, թե ինչի շուրջ են բանակցում արտգործնախարարները Վաշինգտոնում, շատ մտահոգիչ են. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

«Իրավունքի» զրուցակիցն է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:

— ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան ապրիլի 26-ին բանաձեւ է ընդունել, որում դատապարտվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի եւ Վրաստանի դեմ: Բանաձեւին կողմ է քվեարկել նաեւ Հայաստանը: Ռազմավարական դաշնակցի դեմ բանաձեւին կողմ քվեարկելը Հայաստանի վրա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ:

— Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի դեմ ուղղված հետեւողական քայլերն արդեն իսկ բավական լուրջ վնասներ են բերել մեր երկրին, եւ ամեն օր շարունակում ենք տեսնել դրաց հետեւանքները: Այն, որ այսօր Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարողանում իրար հետ համագործակցել, այդ թվում՝ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում, հենց նման քվեարկությունների, հայտարարությունների եւ դեպի Արեւմուտք արտաքին քաղաքականության կուրսը փոխելու հետեւանքն է: Հետեւանքները մենք ամեն օր տեսնում ենք, դա նաեւ Արցախում տեղի ունեցող կորուստներն են, որոնք շարունակվում են: Պարզ է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վատթարացումը այս պահի դրությամբ հիմնականում վնասում է հենց հայկական կողմին:

— ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրեր առաջ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ ընդգծելով Ադրբեջան-Հայաստան խաղաղության բանակցությունների կարեւորությունը եւ վերահաստատելով ԱՄՆ-ի աջակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ խաղաղությունը հնարավոր է: Վաշինգտոնում ընթանում են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ-ի այսչափ ոգեւորությունը եւ միջամտությունն այս հարցին:

— Բլինքենն Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ նաեւ ընդգծել էր, որ Լաչինի ճանապարհը պետք է բացվի, որովհետեւ շրջափակումը վնասում է վստահության մթնոլորտի ձեւավորմանը, մինչդեռ տեսնում եմ, որ Միացյալ Նահանգները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում այնպիսի քաղաքականություն է իրականացնում, որը հետագայում հնարավոր կդարձնի ռուս խաղաղապահների դուրսբերումը Արցախից, շատ ավելի երկարաժամկետ հեռանկարում՝ նաեւ ռուսական զորախմբի, ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից:

— Ի վերջո, ԱՄՆ-ի միջամտությամբ Բերձորի  միջանցքի, հումանիտար կամուրջի բացման առումով դրական քայլեր հնարավո՞ր է, երբ միջազգային կառույցները կամ գերտերությունները արձանագրում են, որ Արցախը շրջափակման մեջ է, իսկ Ադրբեջանի համար, կարծես, միեւնույնն է:

— Առաջընթաց հայկական կողմի համար, ցավոք, չեմ սպասում, ավելին՝ ԱՄՆ-ից ստացվող տեղեկությունները, թե ինչի շուրջ են բանակցում արտգործնախարարները, շատ մտահոգիչ են. այսպես կոչվող ազգային փոքրամասնությունների իրավունքների, համատեղ անվտանգային համակարգերի ստեղծման մասին եւ այլն, այս բոլորը Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգն է, բայց ո՛չ Հայաստանի: Դրա համար այդ բանակցություններից առաջընթաց չեմ սպասում, մտավախությունս այն է, որ ինչ-որ փաստաթուղթ  չձեւավորվի, որից հետո Հայաստանն ու Արցախը ավելի վատ վիճակում հայտնվեն, որովհետեւ՝ բոլոր լուրերն ու զրույցները ԱՄՆ-ից ստացվող դրա մասին են խոսում:

— Ալիեւը բացեիբաց խոսում է, որ Արցախի ժողովուրդը պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունի, որպեսզի ազատ ելումուտ ունենան Բերձորի միջանցքով: Միջազգային կառույցները, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, իշխանությունները, դիվանագիտական դաշտը ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն որպեսզի զսպեն Ադրբեջանի ախորժակը: Տպավորություն է, որ բոլորը հարմարվում են Թուրքիային ու Ադրբեջանին, բայց Հայաստանի ձայնը լսելի չէ:

— Որովհետեւ Հայաստանը չի պաշտպանում իր շահերը եւ ոչ մի պահանջներ չի դնում այս նույն միջազգային հանրության առջեւ, ավելին՝ Փաշինյանը հայտարարում է, որ առանց որեւէ բացառության ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հիմա պետք է պատասխան քայլեր, ոչ թե միջազգային կառույցներից, այլ առաջին հերթին Հայաստանից ակնկալել, եթե հայկական կողմը իր շահերը չի պաշտպանում, պարզ է, որ ուրիշները դա չեն անելու: Ալիեւն էլ օգտվում է դրանից, իմ խորին համոզմամբ՝ Փաշինյանի հետ նրանք շատ լավ փոխըմբռնման մթնոլորտ են ձեւավորել եւ համագործակցաբար էլ, ըստ էության, Ադրբեջանի օրակարգն են առաջ տանում:

— Լայնամասշտաբ պատերազմի հավանակություն կա՞, թե՞ Ադրբեջանը չի գնա նման գործողությունների:

— Ադրբեջանը պատերազմելու կարիք չունի, որովհետեւ իր ցանկալին առանց պատերազմի ստանում է, իր զորքերը գնում եւ կանգնում են այնտեղ, որտեղ ուզում են կանգնել: Ադրբեջանը նման խնդիր չունի, այդ պատերազմն իրականում Հայաստանին է պետք, բայց Հայաստանի իշխանություններն այդ քայլին չեն գնա, կրկնում եմ՝ նրանք Հայաստանի շահը չեն սպասարկում:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում