MMA մրցաշարում Կամո Ունանյանը 20 վայրկյանում հաղթեց ռուս մրցակցին

Սպորտ

Ապրիլի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել EFC Global 31-րդ միջազգային MMA մրցաշարը, որտեղ հայ մարզիկ, սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մրցեց ռուս մարզիկ Սեմյոն Չինովի հետ։

Կանո Ունանյանը վարեց արագ եւ գեղեցիկ մարտ, որը դարձավ նրա երկրորդ հաղթանակը՝ MMA մարզաձեւում։ Նրանից ընդամենը 20 վայրկյան պահանջվեց, որպեսզի նոկաուտի ենթարկի մրցակցին։ Այո, ամբողջ մարտը տեւեց ընդամենը 20 վայրկյան։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում, մենամարտին ընդառաջ Կամո Ունանյանը գտնվում էր Մոսկվայում։ Նա այդ ընթացքում մարզվում էր ոլորտում արդեն անվանի «Gor MMA» ակումբում` Գոռ Ազիզյանի գլխավորությամբ։ Կամոն հանրահայտ ակումբում անհատական մարզումներ է ունեցել լեգենդար մարզիկ Դավիթ Խաչատրյանի մոտ։

Հիշեցնենք, որ Կամո Ունանյանը MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 2 հաղթանակ ու ոչ մի պարտություն։ MMA-ում նրա դեբյուտային մենամարտը տեղի ունեցավ այս տարվա մարտի 26-ին՝ Հայաստանում, որի ժամանակ նա մրցեց ռուս մարզիկ Դանիլ Օլեյնիկի հետ և երկրորդ ռաունդում ջախջախիչ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ։

Նշենք, որ Կամո Ունանյանը պատրաստվում է մասնակցել մայիսի 27-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Mixfight MMA-ի միջազգային մրցաշարին։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում