ԹՈՒՐ­ՔԻ ԴԵՄ ՍՈ­ՂԱ­ՑՈՂ ԿԵՂ­ՏԱ­ՐՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՀՈ­ԳԵ­ՎԱՐ­ՔԸ

Վերլուծություն

Եվ այս­պես, Ե­րև­ա­նում «Նե­մե­սի­սի» հու­շա­կո­թո­ղի տե­ղադր­մա­նը Թուր­քի­ան ար­ձա­գան­քեց ԱԳ նա­խա­րար Չա­վու­շօղ­լո­ւի վերջ­նագ­րով և Հա­յաս­տա­նի հա­մար օ­դա­յին տա­րած­քը փա­կե­լով: Սա­կայն բա­ցա­ռու­­թյուն են ա­րել «երև­ա­նի թքող տղա» Ա­լեն Սի­մո­նյա­նի հա­մար: Եվ այն, որ Ա­լե­նը Թուր­քի­ա մեկ­նե­լը չչե­ղար­կեց, պարզ ցույց է տա­լիս, որ ՔՊ-ում թուր­քի դեմ սո­ղա­ցող­ներ են: Ա­ռանց բա­ցա­ռու­թյան: Ճիշտ է, մտմտող­ներ կան, որ կու­զե­ին «թռնել» Նի­կո­լի վրա­յից, որ­պես­զի չկի­սե­ին նրա ճա­կա­տա­գի­րը, բայց ար­դեն ուշ է` «դա­վա­ճան» բա­ռ­ը խա­րան­ված է բո­լո­րի ճա­կատ­նե­րին:

ԸՆ­ԴՈՒ­ՆՈՒՄ ԵՆ, ՈՐ Ե՛Վ ԹՈՒՐՔ ԵՆ, Ե՛Վ ԴԱ­ՎԱ­ՃԱՆ

Այն, որ Նի­կո­լը չի վի­րա­վոր­վում թուրք բա­ռից, վա­ղուց է խոս­տո­վա­նել: Դե ինչ­պե՞ս վի­րա­վոր­վի, դա նույնն է, որ Էլ­թոն Ջո­նը վի­րա­վոր­վի ԼԳԲՏ ո­րա­կու­մից: Հի­մա էլ խոս­տո­վանեց, որ ի­րեն այն­քան են ա­սել դա­վա­ճան, որ այդ ո­րա­կու­մից այ­լևս չի նեղ­վում: Ու շատ այլ բա­ներ էլ խոս­տո­վա­նեց... Լսելն ու ա­ռա­վե­լևս ըն­կա­լե­լը շատ զզվե­լի էր ու ծանր, սա­կայն Ար­մեն Ա­շո­տյա­նը մեր ըն­թեր­ցող­նե­րին ա­զա­տել է այդ բե­ռից և մի­ան­գա­մից կա­պի­տու­լյան­տի պղծա­խո­սու­թյու­նը ներ­կա­յաց­րել սեղմ բա­նա­ձև­ում­նե­րով. «Մի զար­մա­ցեք այն փաս­տից, որ մարտն­չող տգե­տը, ի­րեն դնե­լով «խո­րը մտա­ծո­ղի» տեղ, մա­կե­րե­սա­յին, բայց դի­տա­վո­րյալ խե­ղա­թյու­րում­նե­րի եւ ֆռիկ­նե­րի ողջ զի­նա­նո­ցով կրկին կրծում էր ազ­գա­յին ինք­նու­թյան ար­ժե­հա­մա­կար­գը:

Մի զայ­րա­ցեք նա­եւ այն փաս­տից, որ Թուր­քի­ա­յի կող­մից մեզ հա­մար օ­դա­յին տա­րած­քը փա­կե­լու կա­պակ­ցու­թյամբ Նի­կո­լը գեթ մեկ կծու-թթու խոսք Թուր­քի­ա­յի նկատ­մամբ չար­տա­բե­րեց:

Փո­խա­րե­նը, ըստ ի­րեն, մե­ղա­վո­րը հենց հայ ժո­ղո­վուրդն է, որ ար­ձան է կանգ­նեց­րել իր 1.500.000 զա­վակ­նե­րին ոչն­չաց­րած մար­դաս­պան­նե­րից վրե­ժը լու­ծած իր հե­րոս­նե­րի հա­մար:

Ու հի­շեք. դա­վա­ճան բա­ռից ա­վե­լի նա վա­խե­նում է «վրեժ» բա­ռից:

Ուս­տի ՆԵ­ՄԵ­ՍԻՍ-ի ար­ձա­նի կա­պակ­ցու­թյամբ Նի­կո­լը տար­բե­րակ ու­նե­նար, ան­ձամբ կփա­կեր մեր օ­դե­րը:

Ինչ­պես փոր­ձում է փա­կել իր դա­վա­ճա­նու­թյան հա­մար ի­րեն պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չե­լու բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը»:

Ի դեպ, «Նե­մե­սի­սի» ար­ձա­նը ի­րա­վամբ դար­ձավ և՛ ջրբա­ժան, և՛ սթա­փեց­նող ազ­դակ: Թե­և կա­պի­տու­լյանտն ու վեր­ջի­նիս տե­րե­րը շատ են ջա­նա­ցել թուր­քի դրա­կան կեր­պար կեր­տել և թուր­քից «դրա­կան ազ­դակ­ներ տես­նել»` ի կա­տա­րումն «Խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջան» կոչ­վող մա­հա­բեր ծրագ­րի, սա­կայն հու­շա­կո­թո­ղը ստի­պեց Չա­վու­շօղ­լո­ւին մի­ան­գա­մից ի ցույց դնել այն ի­րո­ղու­թյու­նը, որ թուր­քը մնում է թուրք, թուր­քը չի փոխ­վում, որ թուր­քը մեր կեն­սա­բա­նա­կան թշնա­մին է, որ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյան մի­այն մեկ ձև կա` մե­կի կյան­քը նշա­նա­կում է մյու­սի մահ: Թվում է, թե «Նե­մե­սի­սի» կո­թո­ղը ոչն­չով չպետք է խան­գա­րեր Թուր­քի­ա­յին` մի քա­նի տա­րում տնտե­սա­պես կլա­նե­լու Հա­յաս­տա­նը, մա­նա­վանդ ու­նե­նա­լով օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կարգ` ի դեմս Նի­կո­լի կեղ­տա­րյուն ոհ­մա­կի, սա­կայն թուրք Չա­վու­շօղ­լուն բնազ­դի մա­կար­դա­կով մի­­ան­գա­մից հաս­կա­ցավ` այդ կո­թո­ղը արթ­նաց­նե­լու է ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի մեջ Շա­հան Նա­թա­լի­ի և «Նեմե­սիս» ի­րա­գոր­ծած ար­ժա­նա­պատ­վու­թյան աս­պետ­նե­րի ո­գին, մղե­լու է դի­մադ­րու­թյան և պայ­քա­րի: Իսկ թուր­քը լավ գի­տի` հա­յի դի­մադ­րու­թյու­նը նշա­նա­կում է թուր­քի նպա­տակ­նե­րի, Թու­րա­նի տես­լա­կա­նի վեր­ջը: Վկան` Սար­դա­րա­պա­տը, վկան` 1988-ի զար­թոն­քը, վկան` ռազ­միկ նա­խա­գահ­նե­րի կա­ռա­վար­ման 20 տա­րի­նե­րը և 2016-ին կրկին Բաք­վի ե­րա­խը պատ­ռե­լը... Ու նա­և թուր­քը հաս­կա­նում է, որ ինքն ու Նի­կո­լը ու­նեն շատ կարճ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի պա­տու­հան, և շտա­պում է հասց­նել: Եվ այդ շտա­պո­ղա­կա­նու­թյունն է մղում գեր­տե­րու­թյուն­նե­րի մայ­րա­քա­ղաք­նե­րում, մաս­նա­վո­րա­պես` Վա­շինգ­տո­նում, բա­նակ­ցու­թյուն­նե­րի ա­րա­գաց­մա­նը: Զի երբ այդ պա­տու­հա­նը փակ­վեց, Հա­յաս­տա­նը կլի­նի ոչ թե ման­րադ­րամ, այլ գոր­ծոն:

ՏԱ­ԿԱՆՔ­ՆԵ՛Ր ԲՈ­ԼՈՐ ԵՐԿՐ­ՆԵ­ՐԻ, ՄԻ­Ա­ՑԵ՛Ք. ՆԻ­ԿՈ­ԼԱ­ՏԵ­ՐԵ­ՐԻ ԳԱ­ՂԱ­ՓԱ­ՐԱ­ԿԱՆ ԿՈ­ԴԸ

LeninՆյար­դա­յին վի­ճա­կում գտնվող Նի­կո­լը նա­և բա­ցա­հայ­տեց սե­փա­կան գա­ղա­փա­րա­փո­սա­կան տար­րե­րը: Շատ պեր­ճա­խոս էր նրա դեգ­րա­դա­ցի­ոն կո­չը` վեր­ջա­պես ազ­գից դառ­նալ ժո­ղո­վուրդ: Նժդե­հը ժո­ղովր­դից Ազգ էր կեր­տում ու դրա­նով պահ­պա­նում Սյու­նի­քը` ջար­դե­լով ան­հա­մար թշնա­մի­նե­րին: Իսկ Նի­կոլն ու­զում է հա­կա­ռակն ա­նել, ի ցույց դնե­լով իր հա­կա­ցե­ղակ­րոն է­ու­թյու­նը: Կա­րե­լի է Ցե­ղակ­րո­նի բո­լոր դրույթ­նե­րը գրել հա­կա­ռակ ի­մաս­տով, և կստա­նանք ցե­ղու­րաց նի­կո­լիզ­մի պատ­կե­րը:

Սա­կայն նի­կո­լիզ­մը գլո­բալ այլ գա­ղա­փա­րա­խո­սու­թյան մի մասն է, և նի­կո­լա­տե­րե­րի գա­ղա­փա­րա­կան կո­դի գաղտ­նա­զեր­ծու­մը հան­կարծ գտանք ի­տա­լա­կան «The Huf­fing­ton Post» թեր­թում, Մի­քա­յել Մի­նա­սյա­նի` մա­յի­սի 1-ին լույս տե­սած «Օգտա­տե­րեր բո­լոր երկր­նե­րի, մի­ա­ցե՛ք» վեր­նագ­րով հոդ­վա­ծում: Այն նեյ­րո­ցան­ցի մի­ջո­ցով փո­խադ­րե­ցինք հա­յե­րե­նի, և ստո­րև ներ­կա­յաց­նում ենք ըն­թեր­ցո­ղին.

— Ա­վե­լի քան 100 տա­րի ա­ռաջ աշ­խար­հը սկսեց պտտվել մի­ա­վոր­ման նոր գա­ղա­փա­րի՝ կո­մու­նիզ­մի շուրջ:

 Կո­մու­նիզ­մը բոր­բո­քեց զանգ­ված­նե­րի ե­րև­ա­կա­յու­թյու­նը ոչ թե Ռու­սո­յի փի­լի­սո­փա­յու­թյամբ և նրա` հա­վա­սա­րու­թյան ու նոր սո­ցի­ա­լա­կան ար­ժեք­նե­րի ո­րո­նում­նե­րով, այլ հա­վա­սար­նե­րի մի­ու­թյան ե­րա­զան­քով, ո­րի հիմ­նա­դիր սկզբուն­քը՝ աշ­խա­տան­քը, ամ­փոփ­ված է բան­վոր դա­սա­կար­գի լե­գեն­դար «Պրո­լե­տար­ներ բո­լոր երկր­նե­րի, մի­ա­ցե՛ք» կար­գա­խո­սում:

Մենք այ­սօր նշում ենք դրա հեր­թա­կան տա­րե­դար­ձը: Ա­վե­լի քան մեկ դար անց կո­մու­նիզ­մը գրե­թե մո­ռաց­վել է: Այն պե­տու­թյուն­նե­րը, ո­րոնք որ­դեգ­րել է­ին նրա գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, պարտ­ված են, վե­րա­փոխ­ված կամ իս­պառ ան­հե­տա­ցած: Մինչ­դեռ, կո­մու­նիս­տա­կան մա­նի­ֆես­տի հրա­պա­րա­կու­մից գրե­թե 200 տա­րի անց աշ­խար­հը դեռ խե­լա­հե­ղո­րեն ցան­կա­նում է մի­ա­վոր­վել՝ հռչա­կե­լով «Աշխար­հի օգ­տա­տե­րեր, մի­ա­ցե՛ք»: Գեյթ­սը, Ջոբ­սը, Ցու­կեր­բեր­գը, Մաս­կը զբա­ղեց­րին փի­լի­սո­փա­նե­րի և մտա­ծող­նե­րի տե­ղը՝ պատ­վան­դա­նից ի­ջեց­նե­լով Մարք­սին, Լե­նի­նին, Տրոց­կուն և Գրամ­շի­ին:

Ե­թե հա­վա­սա­րու­թյունն ու աշ­խա­տան­քը կո­մու­նիստ­նե­րի դրոշն է­ին, ա­պա մի­օ­րի­նա­կու­թյունն ու սպա­ռու­մը դար­ձել են 21-րդ դա­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը: 2000-ական­ներն իս­կա­պես մի­ա­վոր­ման դա­րաշր­ջան է` տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րը թույլ են տա­լիս բո­լո­րին ա­րագ գտնել հա­մա­խոհ­ներ: Ինչ­պես 15-րդ դա­րում Գու­տեն­բեր­գի ա­ռա­ջին տպագ­րա­կան մե­քե­նա­յի գյու­տը նշա­նա­վո­րեց ֆե­ո­դա­լիզ­մի մա­հը և սկիզբ դրեց կա­պի­տա­լիզ­մին, այն­պես էլ չոր­րորդ ար­դյու­նա­բե­րա­կան դան­դաղ հե­ղա­փո­խու­թյու­նը, ո­րը մենք ապ­րում ենք այ­սօր՝ ին­տեր­նե­տից մին­չև սո­ցի­ա­լա­կան մե­դի­ա և դրա­նից դուրս, ար­մա­տա­պես փո­խում է կյան­քը, ար­ժեք­նե­րը, տնտե­սա­գի­տու­թյուն, քա­ղա­քա­կա­նու­թյունը և նույ­նիսկ մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը:

 Այ­սօր­վա քա­ղա­քա­կան-տեխ­նո­լո­գի­ա­կան է­լի­տա­ներն ի­րենց տրա­մադ­րու­թյան տակ ու­նեն մարդ­կու­թյան պատ­մու­թյան մեջ ան­նա­խա­դեպ հա­ղոր­դակ­ցու­թյան մի­ջոց: Նրանց՝ ժա­մա­նա­կա­կից տեխ­նոկ­րատ­նե­րի հա­մար, չկան սահ­ման­ներ, կրոն­ներ, պե­տու­թյուն­ներ, ինք­նիշ­խա­նու­թյուն, ազ­գա­յին և մի­ջազ­գա­յին ի­րա­վունք, հա­մընդ­հա­նուր սո­ցի­ալ-մշա­կու­թա­յին հա­մա­կարգ, և, ին­չը հատ­կա­պես ու­շագ­րավ է, չկա ճշմար­տու­թյուն:

Մարք­սը և նրա հե­տև­որդ­նե­րը պայ­քա­րում է­ին պատ­մու­թյան սե­փա­կան մեկ­նա­բա­նու­թյու­նը գե­րիշ­խող տե­սա­կետ դարձ­նե­լու հա­մար` հռչա­կե­լու պրո­լե­տա­րի­ա­տի դիկ­տա­տու­րա­յի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը որ­պես վերջ­նա­կան ճշմար­տու­թյուն: Ա­մեն մեկն ու­ներ իր ճշմար­տու­թյու­նը, բո­լորն էլ քրտնա­ջան աշ­խա­տե­ցին, որ այն յու­րօ­րի­նակ ու մե­նաշ­նոր­հա­յին լի­նի: Մյուս կող­մից, 21-րդ դա­րի «մի­ա­վո­րող­նե­րը» պայ­քա­րում են այն բա­նի հա­մար, ինչ մենք կա­րող ենք ան­վա­նել մե­տաճշ­մար­տու­թյուն՝ ա­նընդ­հատ փո­փոխ­վող ճշմար­տու­թյուն, ո­րի է­ու­թյու­նը ստո­րա­դաս­վում է դրա տա­րած­ման ու­ղի­նե­րից:

Հա­մախմբ­ված մե­տաճշ­մար­տու­թյամբ՝ օգ­տա­տե­րե­րը պա­տաս­խա­նատ­վու­թյուն չեն կրում, նրանք չեն ձգտում պաշտ­պա­նել քա­ղա­քակր­թու­թյու­նը և վեր­ջի­նիս ար­ժեք­նե­րը, նրանք լի­ո­վին տա­րան­ջատ­ված են պատ­մու­թյան, աշ­խար­հագ­րու­թյան և ի­րա­կա­նու­թյան այլ հիմ­նա­րար սյու­նե­րից: Մի­այն թվերն են կա­րև­որ: Ճշմար­տու­թյան «տրա­մա­բա­նու­թյու­նը» դար­ձել է է­մո­ցի­ո­նալ-քա­նա­կա­կան՝ ա­ռա­ջաց­նե­լով նոր ե­րեք օ­ղակ­նե­րի տրա­մա­բա­նա­կան շղթա` որ­քան շատ մար­դիկ ինչ-որ բան «լայ­քեն» և տա­րա­ծեն, որ­քան շատ մար­դիկ կրքոտ­վեն դրա­նով, այն­քան ա­վե­լի շատ ճշմար­տու­թյուն իբր կա դրա մեջ, և որ­քան ու­ժեղ են զգաց­մունք­նե­րը, որ­քան մեծ է քա­նա­կու­թյու­նը, այն­քան էլ բարձր է «որա­կը»:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում