«Ժողովրդավարության բաստիոնի կառավարչի» ու պաշտոնաթող նախագահ Սարգսյանի անվտանգության ապահովումը. իշխանական քարոզչամեքենայի կեղծիքների հետքերով

Թեմա

Վերջին օրերին իշխանական քարոզչամեքենան հերթական արշավն է սկսել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ ասոցացվող MediaNews հարթակը Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցից լուսանկար է հրապարակել, որտեղ կարմիր օղակի մեջ են վերցված, ըստ տեղեկությունը տարածողի, նախագահի անվտանգության աշխատակիցները։ Հոդվածը վերնագրված է՝ ««Քաղաքում ազատ շրջող» Սերժին անվտանգության առնվազն 7 աշխատակիցներ էին ուղեկցել Ծիծեռնակաբերդ»։

1

Լուսանկարը տարածել են իշխանական քարոզչամեքենայի այլ ներկայացուցիչներ և հարթակներ, որոնք պնդում են, թե անվտանգության աշխատակիցների թիվը 7-8 է, թե Սերժ Սարգսյանը «մսխում է» ՀՀ հարկատուների գումարները՝ վճարելով անվտանգության աշխատակիցներին, նրանցից մեկն էլ պնդում է, թե նկարում պատկերված անվտանգության աշխատակիցների մեծ մասը ռուսներ են։

Իշխանական քարոզչական թեզերը նույնաբովանդակ են, այն է` Սերժ Սարգսյանը, չունենալով պետական որևէ կարգավիճակ, ունի անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, որոնք վճարվում են ՀՀ հարկատուների հաշվին, իսկ այն թեզը, թե Սերժ Սարգսյանը «ազատորեն է շրջում Հայաստանում», չի համապատասխանում իրականությանը, քանի որ նրան ուղեկցում են անվտանգության «բազմաթիվ» աշխատակիցներ։ Նույնանման տեղեկություններ սոցիալական ցանցերում տարածվում են մի քանի օր շարունակ:  

 

Նշենք, որ իշխանական քարոզչամեքենայի այս հայտարարությունները պարունակում են մի շարք կեղծ և մանիպուլյատիվ պնդումներ:

Այսպես, Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահների և վարչապետների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն: Չնայած նրան, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին օրենքում փոփոխություն է կատարվել և պաշտոնաթող նախագահների անվտանգության ապահովման համար սահմանվել է 7, իսկ վարչապետների համար 10 տարի, անհրաժեշտ է նշել, որ փոփոխված կարգավորումները տարածվում են օրենքի փոփոխությունից հետո ընտրված նախագահների և վարչապետների վրա:

Այսինքն, իշխանական քարոզչամեքենայի պնդումը, թե ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը մսխում է ՀՀ հարկատուների փողերը և օգտվում անվտանգության բազմաթիվ աշխատակիցների ծառայությունից, մանիպուլյատիվ է, քանի որ Սերժ Սարգսյանին տրամադրվել է անձնական ցմահ պահպանություն ոչ թե իր ցանկությամբ, այլ օրենքի պահանջով:

Իշխանական քարոզչամեքենայի մյուս մանիպուլյացիան և կեղծիքը վերաբերվում է անվտանգության աշխատակիցների թվաքանակին: Հարկատուների գրպանից «մսխվող» գումարների չափը «ճոռոմացնելու» և այդպիսով ենթադրաբար հարկատուների զայրույթը մեծացնելու համար իշխանական քարոզչամեքենան շրջանառում է անվտանգության 7-8 աշխատակիցների մասին տեղեկությունը:

Այս պնդումը կեղծ է այն պատճառով, որ լուսանկարում պատկերված և օղակի մեջ վերցված անձանցից առնվազն երկուսը քաղաքականությամբ հետաքրքրվող քաղաքացիներին հայտնի անձինք են. նրանցից մեկը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ նախագահի օգնականի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աբելյանն է (լուսանկարում` աջից առաջինը), իսկ մյուսը` Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը (լուսանկարում` աջից երկրորդը): Այսինքն, տվյալ լուսանկարում Հանրապետության երրորդ նախագահի անվտանգությունն ապահովող անձանց թիվը ոչ թե 7 կամ 8 է, այլ` 5

Անվտանգության աշխատակիցների թվաքանակն ընդգծելու մանիպուլյացիան կայանում է նրանում, որ պաշտոնաթող նախագահները և վարչապետներն իրենք չեն որոշում իրենց տրամադրվող անվտանգության աշխատակիցների թվաքանակը, այլ դա հաստատվում է վերը նշված օրենքով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգով` հաշվի առնելով պետական պաշտպանության ենթակա անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգի առկայությունը, նրանց կողմից պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությանը տիրապետման հանգամանքը, գործունեության բնույթը և այլն: Այսինքն, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովող անձանց թիվը որոշվում է ոչ թե իր կողմից, այլ ըստ անհրաժեշտության` օրենքով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգով: Այդ թիվն առանց երրորդ նախագահի միջամտության կարող էր լինել 10, 15 և այսպես շարունակ: 

Հաջորդ անլուրջ պնդմանը, թե Սերժ Սարգսյանի անվտանգությունն ապահովում են ազգությամբ ռուսներ, կարծում ենք անգամ անդրադառնալ չարժե:

Իսկ որն է իշխանական քարոզչամեքենայի` ՀՀ երրորդ նախագահի դեմ հենց այս թեմայով արշավ իրականացնելու շարժառիթը: 

Այսպես, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին, ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի` հուշահամալիր այցին ընդառաջ իր անվտանգության աշխատակիցների կողմից ձեռնարկված աննապադեպ մի միջոցառում: Մասնավորապես, Փաշինյանի թիկնազորը մետաղորսիչներով ստուգում էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկների թմբերում վտանգավոր իրերի առկայությունը:

 

Նույն օրը տարածված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցի լուսանկարները փաստում էին պաշտոնաթող նախագահի անկաշկանդ և ազատ մուտքը հուշահամալիր` ՀՀ քաղաքացիների հետ, նրանց ուղեկցությամբ և առանց անվտանգային լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտության: 

1

2

Փաստ է, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որի անվտանգությունը վստահված է ենթադրաբար 5 անձանց, Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ծառայողական` ոստիկանական և հատուկ պահպանության առնվազն 15 մեքենաներ, իսկ որոշ դեպքերում` մի քանի տասնյակ ավտոբուսներով ոստիկաններ, նրա անվտանգությունն ապահովում են մի քանի տասնյակ, իսկ մարդաշատ միջոցառումների ժամանակ մի քանի հարյուր անվտանգության աշխատակիցներ: Նրա այցերին ընդառաջ ձեռնարկվում են անվտանգային աննախադեպ միջոցառումներ, ընդհուպ` տարբեր հաստատությունների տանիքներին հայտնվում են դիպուկահարներ, Ազգային ժողովում կրկնապատկվում է պետական պահպանության ծառայողների թիվը, հանրահավաքների ժամանակ տեղադրվում են լուսաձայնային նռնակներ և այլն:

 

Մի դեպքում խոսքը վերաբերվում է իբրև «ժողովրդի միջից ծնված», «ժողովի անունից» իշխող, «ժողովրդավարության բաստիոնի» կառավարիչ Նիկոլ Փաշինյանին: Մյուս դեպքում խոսքը վերաբերվում է իբրև ՀՀ քաղաքացիների կողմից «մերժված» ՀՀ երրորդ նախագահին:

Այսպիսով, իշխանական քարոզչամեքենան արդեն օրեր շարունակ Փաշինյանի այցին ընդառաջ հուշահամալիրում խոնարհված ծաղիկները մեկ առ մեկ ստուգելուն և նրա անվտանգությունն ապահովելու համար հարյուրավոր թիկնապահներին, տասնյակ ծառայողական մեքենաներին և աննախադեպ այլ միջոցառումներին փորձում է հակադրել Սերժ Սարգսյանի` «հարկատուների հաշվին պահվող» «մեծ» թվով` անվտանգության 5 աշխատակիցների լուսանկարը: 

 

Ստորև` իշխանական քարոզչամեքենայի այլ ներկայացուցիչների` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին կեղծիքներ պարունակող գրառումները

1

2

3

4
Աղբյուր՝ AntiFake.am

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ