«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Հրապարակ». Ով Հակոբ Արշակյանին մղեց «սուրբ տեղը» դատարկ չթողնել

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անցած օրերին փորձեց աչքի ընկնել ընդդիմության հետ առճակատման որոշ դրվագներով, տպավորություն էր, որ Արշակյանը որոշել է «սուրբ տեղը» դատարկ չթողնել եւ լրացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բացը, որը հայտնի է ընդդիմության «պորտը տեղը դնելու», պատեհ-անպատեհ հակադարձելու, Նիկոլ Փաշինյանի պես մթնոլորտն ապակայունացնելու, սադրելու, ռեպլիկներ անելու իր սովորությամբ։

Սակայն, մեզ հասած տեղեկություններով, Արշակյանն ինքնակամ չի մղվել այդ գործին, այդ մասին է վկայում, դիցուք, այն էպիզոդը, երբ Աղվան Վարդանյանն ամբիոնից սուր քննադատական հայտարարություն արեց, բայց նիստը նախագահող Արշակյանը ոչ մի բառ չասաց, ոչ մի ռեպլիկ չարեց, փոխարենը որոշ ժամանակ անց, երբ եւս երկու պատգամավոր հանդես եկան ելույթներով, Արշակյանն արտահերթ ելույթի իրավունք վերցրեց եւ փորձեց համարժեք պատասխան տալ ընդդիմադիրին, ընդ որում՝ բավականին համակարգված արձագանքելով Վարդանյանին եւ նրա մեղադրանքներին հակադրելով Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի թեման։ Իսկ մինչ ելույթը նա, նախագահությունում նստած, աչքը չէր կտրում հեռախոսից եւ անգամ թղթի վրա որոշ նշումներ էր անում, ինչից պարզ երեւաց, որ նրան ինչ-որ տեղից ուղարկեցին ելույթի թեզերը, գուցե ամբողջ տեքստը, եւ դրանից հետո նա մոտեցավ ամբիոնին։ Իսկ թե ով եւ որտեղից ուղարկեց, ոչ մեկի համար գաղտնիք չէ»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին