Սանդիկովն ի՞նչ իրավունք ունի իմ ազգի անունից ներկայանալ, ես իրեն չեմ ընտրել. Մարիա Պիմենովա

Ներքաղաքական

«Իրավունքն» անդրադարձել էր, որ լրագրողների հետ զրույցում իշխանության հակառուսական քայլերի եւ այս օրերին կրկին գլուխ բարձրացրած հակառուսական քարոզչության վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալուց խուսանավել էր` որպես ռուս համայնքի ներկայացուցիչ խորհրդարան անցած ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Ավելին` վերջինս հորդորել էր այդ հարցերով դիմել ՀՀ-ում ՌԴ դեսպանին` հայտարարելով, թե ինքը Ռուսաստանի ներկայացուցիչը չէ, այլ Հայաստանում ռուսների ներկայացուցիչն է: Մեզ հետ զրույցում վերոնշյալ հայտարարությանն արձագանքել է Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչ ՄԱՐԻԱ ՊԻՄԵՆՈՎԱՆ, ով ՀՀ քաղաքացի է:

— Մարիա Վիկտորովնա, Ձեր գնահատմամբ` որքանո՞վ է Սանդիկովը խորհրդարանում ներկայացնում Հայաստանում ռուսներին:

— Հայաստանում շատ քիչ են ռուսները, հիմա` առավել եւս: Ինձ շատ հետաքրքիր է, թե  ո՞վ է իրեն ընտրել` իբրեւ ներկայացուցիչ, եւ ի՞նչ է նա արել, որպեսզի ռուս ազգի ներկայացուցիչներն այստեղ որոշ չափով ունենան կրթություն եւ պաշտպանված լինեն: Օրինակ, «Սասնա ծռերը» ուկրաինական դրոշների ներքո` հակառուսական միտինգներ էր անում եւ սատարում ուկրաինացիներին, որոնց ֆոսֆորային ռումբերով սպանվել են մեր զինվորները, ինչո՞ւ Սանդիկովը հենց ԱԺ ամբիոնից մի խոսք անգամ չի հնչեցրել: Նա ի՞նչ իրավունք ունի իմ ազգի անունից խորհրդարանում նստած ինչ-որ համաձայնություններ տա ՔՊ-ականների ելույթներին, երբ ես նրան չեմ ընտրել, ընդհանրապես չեմ ճանաչում: Ավելին` տեղեկություն ունեմ, որ նա մաքուր ռուս էլ չէ, մոլոկան է: Ի՞նչ կապ ունի նա ռուսների հետ: Ո՞վ է իրեն թույլ տվել, որ ինձ նման մի շարք ռուսների անունից Ազգային ժողովում քվեարկության կոճակ սեղմի` Նիկոլին ուրախացնելու համար:

— Այդպես էլ չհաջողվեց Սանդիկովից պարզել, թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համար մեղադրանքների սլաքն այս օրերին ուղղվում է ՌԴ-ի կողմը: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

— Այն, ինչ ի պաշտոնե Սանդիկովը պետք է ասեր` իբրեւ Հայաստանում ռուսների ներկայացուցիչ, ես կասեմ: Միայն թերամիտները կարող են ասել, թե Կրեմլը թուրքերի հետ է: Տղաները, որոնք երբեք դրսում չեն խաղացել, չգիտեն, որ երբ երկու տարբեր բակի տղաներ կռվում են իրար հետ եւ լեզու չեն գտնում, անպայման մտածում են ում գտնեն` որպես երրորդ կողմ, որ իրենց հաշտեցնի: Այդ նույն վիճակում հիմա Ռուսաստանն է գտնվում, որը զսպող օղակ է ներկայանում, որպեսզի Թուրքիան մեզ վրա չհարձակվի, այլապես թուրքերն արդեն Երեւան էին մտել, ադրբեջանցիներն էլ  հարձակվել էին Արցախի կողմից: Ո՞վ չի հասկանում, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, Ալիեւի եւ Նիկոլի վերելակային պայմանավորվածությունների հետեւանքն է, որից հետո Նիկոլը հրապուրված գովերգում էր Ալիեւին: Ի՞նչ են նրանք պայմանավորվել Պրահայում, Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, ի՞նչ է Արաբաթ Միրզոեւը պայմանավորվում այս օրերին ԱՄՆ-ում:

— Այդուհանդերձ, ոմանք շարունակում են պնդել, որ Արցախի պաշտպանության հարցում Ռուսաստանը պետք է ավելին աներ, ինչի համար էլ մեղադրանքներ են ուղղվում ռուսների հասցեին…

— Երբ նման մեղադրանքներ են հնչում, միշտ հարց եմ տալիս` ներողություն, դուք ինքներդ տուն առաք եւ ծախեցիք, ե՞ս եմ մեղավոր: Ասում են` մեր հողերն ենք ուզում, դե գնացե՛ք եւ պաշտպանե՛ք: Ռուսաստանին ու Վ. Պուտինին ինչո՞ւ եք մեղադրում, եթե Նիկոլն ու Ալիեւն են իրար հետ առեւտրի մեջ: Պատմությունը կրկնվում է, 102 տարի առաջ էլ Սիմոն Վրացյանն էր թուրքերի հետ ուզում դուրս գալ Ռուսաստանի դեմ: Թուրքն էլ ռուսին ասաց` տեսեք, թե ում էիք պաշտպանում, քո դեմ են դուրս գալիս: Դուք ունեցել եք 9 հազ. քառ.կմ տարածք, որը շնորհիվ Լենինի, դարձել է 29 հազ. քառ.կմ: Լենինի օրոք ամենաշատը տուժել է Ռուսաստանը, որովհետեւ նա քանդեց ցարական հզոր պետությունը: Հայաստանը կարող էր ունենալ 60-70 հազ. քառ.կմ տարածք, բայց «շնորհիվ» Վրացյանի ունի ընդամենը 29 հազ. քառ.կմ:  Ու ամենաահավորն այն է, որ 1915 թվականի սարսափելի Ցեղասպանությունից ընդամենը մի քանի տարի հետո է Վրացյանը թուրքերի հետ հակառուսական բանակցություններ վարել: Եվ հիմա էլ 44-օրյա պատերազմից հետո, երբ ունեցանք, ասում են` 5 հազար, բայց իրականում 12 հազար զոհ, էլի մեղադրում են ռուսին:

— Բայց Ցեղասպանությունից հետո ունեցանք նաեւ Սարդարապատի հաղթանակը…

— Այո, Սարդարապատի ճակատամարտով հպարտանում են հայերը, ես էլ եմ հպարտանում, որովհետեւ Հայաստանի եւ Ռուսաստանի հաղթանակներն ինձ համար համահավասար ուրախություն են, իսկ երկու երկների ձախողումներից հոգիս մղկտում է: Սարդարապատի ճակատամարտին ռուսներն էլ են մասնակցել, ինչի մասին խոսում են լղոզված: Ինչո՞ւ չեն մեր հասարակությանը տեղեկացնում, որ Սարդարապատի ճակատարմարտին երկու անգամ ավելի շատ ռուս է մասնակցել: Մասնավորապես` երկու գեներալ իր զորքով, որոնցից մեկը Ալեքսեյ Պերեկրյոստովն էր, մյուսը` Սյոմինը: Ամո՛թ է, որ մարդիկ իրենց պատմությունը չգիտեն: Եվ հիշեք նաեւ, որ Ցարական Ռուսաստանի 450 հոգանոց զորքը փրկեց Սուրբ Էջմիածինը, երբ պարսիկներն էին հարձակվել: Սուրբ Էջմիածինը, Աստծուն փառք, որ կա, էլի ռուսն է օգնություն ցուցաբերել: Էլ չեմ ասում Իսրայել Օրու մասին, որը դեռ Պյոտր Առաջինի ժամանակ հասկացել է, որ փոքր ազգը պետք է մեծ ազգին միանա, որ փրկվի: Ինչ վերաբերում է Արցախին, դեռեւս 1813 թվականին ստորագրված Գյուլիստանի ռուս-պարսկական պայմանագրով Արցախը ռուսական թագավորությանն էր պատկանում: Եվ Վ. Պուտինը հենց այնպես չի ասել երկու տարի առաջ, որ ռուսները միշտ գալիս են իրենց հողերի հետեւից: Այնպես որ, ռուս լինելով, ասում եմ` ով հակառուսական է, նա հակահայկական է, ինչո՞ւ են հայերի մեջ այդքան շատացել ուտող-ուրացողները: Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգը ո՞ւր է գնում, այլասերված Եվրոպա՞: Աստված պահապան մեր երկու հայրենիքներին…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում