Մենք կարող ենք օգտվել, երբ Թուրքիան ու Ռուսաստանը հայտնվում են հակադիր բեվեռներում. Հովհաննիսյան

Ներքաղաքական

Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական կյանքում ի՞նչ կարող են փոխել Թուրքիայի նախագահական ընտրությունները, եթե ոչ թե Էրդողանը վերընտրվի, այլ՝ ընդդիմության թեկնածուն, «Իրավունքը» պարզեց թուրք-քրդական հարցերով մասնագետ, ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ տեսակետը:

— Պետք է նախ հասկանանք, թե տվյալ պահին ով է Թուրքիայի իշխանությունը եւ ընդդիմությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ Էրդողանը Թուրքիայի ողջ պատմության ընթացքում ամենաանկախ նախագահն է: Կարելի է ասել, որ նա արտաքին ու ներքին անկախ քաղաքականություն է վարում եւ դա անում է՝ հօգուտ Թուրքիայի՝ միջազգային հանրության շրջանակում երկրի դերակատարությունը բարձրացնելով, իսկ տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս՝ ռազմական ներկայացվածությունը: Ինչու ոչ, նաեւ առանձին ալյանսներ, այդ թվում՝ ռազմական ու քաղաքական, ստեղծելու ճանապարհին է Թուրքիան, դրա վառ օրինակն է թյուրքալեզու պետությունների միությունը եւ Թուրան ռազմական ալյանսի ստեղծումը, որի հիմքը դրվել է թուրք-ադրբեջանական տանդեմը, երբ Արցախի նկատմամբ պատերազմ իրականացրին: Եթե նայում ենք ընդդիմադիր գործչին՝ «Ազգային դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին, ապա վստահորեն կարող ենք ասել, որ Արեւմուտքի դրածոն է: Եվ տվյալ դեպքում, եթե դրածոն գա իշխանության, ապա ամբողջությամբ չի սպասարկելու Թուրքիայի շահերը, այլ սպասարկելու է այդ տարածաշրջանում այլ գերտերության շահերը: Այս դեպքում հակասություն կառաջանա Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ, այստեղից բխում են նաեւ մեր շահերը: Մենք կարող ենք օգտվել, երբ Թուրքիան ու Ռուսաստանը նույն կաթսայում չեն, այլ հայտնվում են տարբեր հակադիր բեւեռներում: Այդ դեպքում՝ ակամայից Հայաստանի դերակատարումը տարածաշրջանում բարձրանում է՝ որպես Ռուսաստանի համար կարեւոր ռազմավարական դաշնակից եւ գործընկեր: Նման զարգացումների պարագայում կարելի է ենթադրել, որ հնարավոր է մենք ժամանակ շահենք եւ ունենանք մեզ համար բարենպաստ պայմաններ՝ թե՛ Արցախի հարցի լուծման առումով եւ թե՛ ընդհանրապես մեջտեղից հանելով «Զանգեզուրյան միջանցք» կոչված տերմինը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում