Ազգությամբ ռուս պատգամավորը ռուսների մասին հարցից ջղաձգվեց ու «թռավ»

Ներքաղաքական

ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան բանաձեւ է ընդունել, որում դատապարտվում է Ռուսաստանի, այսպես ասած, «ագրեսիան» Ուկրաինայի եւ Վրաստանի դեմ: Բանաձեւին կողմ է քվեարկել նաեւ Հայաստանը, որով կոչ է արվում փոխհատուցել ռուսական ագրեսիայի հետեւանքով հասցված վնասը եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղավոր են միջազգային իրավունքի նորմերի խախտման մեջ: Մինչդեռ, օրինակ, Իրանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը ձեռնպահ են մնացել:

Թե ինչով է պայմանավորված հերթական ակնհայտ հակառուսական քայլը հայաստանյան իշխանության կողմից, փորձեցինք պարզել ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԱԼԵՔՍԵՅ ՍԱՆԴԻԿՈՎԻ տեսակետը: Սակայն, հարց ուղղելու առաջին փորձը չստացվեց, վերջինս քթի տակ փնթփնթալով շտապեց ԱԺ նիստերի դահլիճ, մինչդեռ անգամ ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Մաթեւոս Ասատրյանն էին հորդորում նրան ոչ թե նեղացկոտություն դրսեւորել, այլ տղամարդավարի պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ երկրորդ փորձն արդեն նիստերի դահլիճից վերադառնալիս էր, երբ նա սլանում էր իր աշխատասենյակ, որտեղ հասնելը լրագրողներին արգելված է Ալեն Սիմոնյանի ԱԺ նախագահ դառնալուց հետո: Այնուամենայնիվ, հաջողվեց հնչեցնել հարցն ու ականատես լինել Սանդիկովի ջղագրգիռ պահվածքին:

— Պարոն Սանդիկով, ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ՄԱԿ-ում Հայաստանը կողմ է քվեարկել հակառուսական բանաձեւին:

— Տեղեկություն չունեմ, ինֆորմացիա չունեմ, ի՞նչ մեկնաբանեմ:

— Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ռուս խաղաղապահների նկատմամբ առկա դժգոհություններին:

— Ռուսաստանի դեսպան կա, հարգելիս, ես Ռուսաստանի ներկայացուցիչ չեմ, Հայաստանում ռուսների ներկայացուցիչ եմ: Ինձ այնպիսի հարցեր եք տալիս, որ Ռուսաստանի Դաշնության տիրույթում է:

— Բայց Դուք պատգամավոր եք, ով պետք է ունենա նաեւ այս հարցերի պատասխանը: ՔՊ-ական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը Հանրայինի եթերում ասել է…

— Բամբասանքներ են (հարցը մինչեւ վերջ չլսելով, որ Գ. Աբրահամյանն ասել է, թե Ռուսաստանը խոչընդոտում է, որպեսզի Հնդկաստանից զենք բերվի Հայաստան, հեռվից կրկին փնթփնթաց պատգամավորը` այդպես էլ անհայտ թողնելով, թե արդյոք կա մի հարց, որ առհասարակ իր տիրույթում է - հեղինակ):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում