Դադիվանքից հեռացնելով հոգեւորականներին ազերիները նպատակ ունեն լռեցնել հայի աղոթքի ձայնը, չպետք է թույլ տանք. Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան

Հանդիպում

Ադրբեջանում կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին ասել է, որ «հայ հոգևորականները պետք է հեռանան» Դադիվանքից։ Նրա խոսքերով՝ «հայերը ոչ մի կապ չունեն այդ վանական համալիրի հետ»։ «Այն պատկանում է կովկասցի ալբանացիներին, և վաղ թե ուշ դրա կառավարումը կիրականացվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»,- ասել է կրոնական հարցերով պետական կոմիտեի ղեկավարը։

Ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ հայ հոգեւորականներին Դադիվանքից հեռացնելու փաստը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ տարիներ շարունակ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանից, ով նախ նկատեց.

-Դուք գիտեք, որ մեր եկեղեցիների, վանքերի աղոթքը ուղիղ բարձրանում է առ Աստված: Այն, որ մենք այսօր ապրում ենք Արցախում եւ կարողանում ենք այսքան զրկանքներից հետո պահել մեր լեզուն, մեր մշակույթը, դա հենց մեր հոգեւոր հավատքի շնորհիվ է: Այսօր փորձում են ջլատել մեր հոգեւոր աղոթքները, ծվեն-ծվեն են անում, որպեսզի կարողանան տիրանալ ե՛ւ հոգեւորին, ե՛ւ ֆիզիկականին:

Ցավոք, մեր ներքին եւ արտաքին թշնամու ծրագրերը իրականանում են: 2018թ.-ին իշխանության գալուց ի վեր սկսեցին հարձակվել Մայր Աթոռի, Կաթողիկոսի վրա, սա թուրքի նպատակն էր, որը  մեր ներքին թշնամին կատարում է փուլ առ փուլ: Սա թշնամու ծրագրի մի մասն է, Դադիվանքից հեռացնելով հոգեւորականներին ազերիները նպատակ ունեն լռեցնել հայի աղոթքի ձայնը, բայց ինչպես Տերն է ասում. «Եթե ես լռեմ, ապա քարերը պետք է աղաղակեն»: Դադիվանքը դա մի վանական համալիր է, որտեղ բազում հայ սրբեր են աղոթել, եթե Դադիվանքի աղոթքը կտրվեց, մեզ համար շատ ծանր է լինելու, շատ...

Ադրբեջանը նման քայլերի գնում է ի շնորհիվ մեր անաստված իշխանությունների, սա է ցավը, այս իշխանությունները ուզում են վերջնակետին հասցնել պանթուրքիզմի ծրագիրը, որը 1915թ.-ից է մեկնարկել: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=254684&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ