Որդիս՝ Արթուր Մարկոսյանցը, անհետացել է, խնդրում եմ օգնեք. Անժելա Բոլոտովա

Իրավական

«Իրավունքն» անդրադարձել էր, որ ապրիլի 28-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել «Սեւան» ՔԿՀ-ի հենց առջեւում: Բանտից ազատված ՌԴ քաղաքացի 36-ամյա Արթուր Էդուարդի Մարկոսյանցին հարազատներն այդպես էլ չեն կարողացել տուն տանել: Հորեղբայրը տեսել է, թե ինչպես են Ա. Մարկոսյանցին հանձնում իրերը, նա նույնիսկ ձեռքով է արել: Սակայն տեւական ժամանակ սպասելուց հետո, երբ հարցրել են ՔԿՀ-ից, թե որտեղ է նա, պատասխանել են, որ սեւ ապակիներով երկու մեքենա մոտեցել են ու տարել Երեւան: Մինչ այս պահը անհայտ է, թե որտեղ է գտնվում Ա. Մարկոսյանցը:

Ա. Մարկոսյանցի մայրը՝ ԱՆԺԵԼԱ ԲՈԼՈՏՈՎԱՆ դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, մարդու իրավունքների պաշտպանին, սակայն այդպես էլ որեւէ հստակ պատասխան չկա, թե ինչ է տեղի ունեցել եւ ուր են տարել իր որդուն:

«Որդիս՝ Արթուր Էդուարդի Մարկոսյանցը անհետացել է: Նրան մգեցված ապակիներով ավտոմեքենայով «Սեւանի» գաղութից տարել են անհայտ ուղղությամբ: Մինչ այժմ նրանից ոչ մի նորություն չկա: Խնդրում եմ օգնեք, գտեք որդուս: Ես մայր եմ, շատ անհանգիստ եմ, նա ունի երկու փոքրիկ աղջիկ, որոնք գիշեր-ցերեկ լաց են լինում եւ հարցնում են, թե որտեղ է նրանց հայրը։ Նա մուսուլմանների կողմից հարձակումների է ենթարկվել եւ Հայաստանից պաշտպանություն է խնդրել ու թաքնվել ՀՀ տարածքում: Փաստաբանի միջոցով դիմել է քաղաքացիության, ապաստանի համար: Օգնեք խնդրում եմ՝ պարզենք, թե ի՞նչ է պատահել նրան, ո՞ղջ է,  ի՞նչ պայմաններում է հիմա գտնվում», - այսպիսի բովանդակությամբ նամակ է հղել Ա. Մարկոսյանցի մայրը՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում