«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ՀՀ առաջին ամբիոնից ձայն բարձրացրեք` քաղբանտարկյալ Արտակ Գալստյանին խոշտանգում են. ակցիա` ԱԺ-ի դիմաց

Տեսանյութեր

«Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը, հանդես գալով մամուլի ասուլիսով, ահազանգել էր, որ կալանքի տակ գտնվող «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգումների է ենթարկվում` ձերբակալման պահից սկսած մինչ օրս:

Ի աջակցություն Արտակ Գալստյանի, երեկ «Հանրային ձայն» կուսակցության անդամները եւ համախոհները ակցիա իրականացրին ԱՄՆ դեսպանատան եւ Ազգային ժողովի շենքի դիմաց: Եվ թեպետ ակցիայի մասնակիցներից մի քանիսը, այդ թվում` Ա. Գալստյանի որդին` Հայկ Գալստյանը, բերման ենթարկվեցին, սակայն ակցիան կայացավ: Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ Ա. Գալստյանի կյանքին վտանգ է սպառնում, ինչի համար դիմում են ընդդիմադիր պատգամավորներին եւ խնդրում ՀՀ առաջին ամբիոնից ձայն բարձրացնել, որ Արտակ Գալստյանը խոշտանգվում է Քննչական կոմիտեում` որոշ քննիչների կողմից: Նրանց պահանջը մեկն է` «շուտափույթ կերպով ազատ արձակել ՀՀ քաղբանտարկյալ, «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանին»:

Ակցիային, որպես աջակից, մասնակցում էր նաեւ Մարտական խաչ 1-ին աստիճանի ասպետ, գնդապետ ՄԻՀՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ում հետ զրուցել է «Իրավունքը»:

— Պարոն Մովսիսյան, ի՞նչ կասեք Արտակ Գալստյանի եւ ի աջակցություն նրա ակցիայի նպատակի մասին:

— Փաստաբանների հետ զրուցել ենք եւ ստացել ենք համապատասխան տեղեկատվություն, որ Արտակ Գալստյանին խոշտանգել են Քննչական կոմիտեի շենքում: Մենք աֆրիկական պետություն չենք, կամ 1937 թիվը չէ, որ նման գործողություններ կատարվեն մեղադրյալի նկատմամբ, ընդհուպ` Քննչական կոմիտեի նախագահի ներկայությամբ կամ մասնակցությամբ: Այս մասին ի գիտություն նամակներ ենք հղել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին եւ ԱՄՆ դեսպանությանը: Եվ անկախ ամեն ինչից արձագանք կլինի, թե` ոչ, պարտավոր ենք հետամուտ լինել այն ամենին, ինչ կատարվում է մեր հարազատների նկատմամբ:

— Արդեն տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է, որ Արտակ Գալստյանը ենթարկվում է խոշտանգումների, սակայն ամենուր քար լռություն է: Ինչպե՞ս կբացատրեք սա:

— Ոչ միայն բարձրաձայնվում է, այլ համապատասխան հաղորդում է ներկայացված հանցագործության մասին: Սպասում ենք, որ քրական գործ հարուցեն, եւ պատշաճ ձեւով քննություն իրականացվի: Շատ շուտով, հուսով եմ, Արտակ Գալստյանը դեպքի մասին հայտարարությամբ հանդես կգա եւ կտեղեկացնի` ինչ է կատարվել իր հետ: Եթե իրավական դաշտում ենք գտնվում, ուրեմն` իրավական մոտեցում պետք է ցույց տալ: Ընդ որում` քննությունը պետք է վարեն ոչ թե Արգիշտի Քյարամյանի ենթակայության տակ գտնվող քննչական մարմինները, այլ` Ազգային անվտանգությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան