«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Այս անգամ ևս Նիկոլի նման որոշումները պետք է ունենան հստակ քաղաքական հետևանքներ ՔՊ-ի համար. Արմեն Աշոտյան

Թավշյա տեռոր
Քաղաքական հետապնդումների ենթարկելու շրջանակներում իմ դեմ հարուցված հիմարագույն և տխմար քրեական գործի պատրվակով կրկին մերժել են Եվրոպայի ամենախոշոր և իշխող՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության մոտ օրերս մեկնարկող Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով ինձ ժամանակավորապես Հայաստանից բացակայելու թույլտվություն տալ:
Սա երրորդ անընդմեջ դեպքն է, երբ Նիկոլին հլու- հնազանդ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ջանք չեն խնայում խոչընդոտելու իմ շփումները եվրոպական քաղաքական վերնախավի հետ:
Այս ամենը, բնականաբար, պատահականություն չէ և խնդիրը Հայաստանից իմ «փախնելը» չէ (խաշած հավի ծիծաղը կգա նման վարկածից) կամ, այսպես կոչված, քրեական գործին խոչընդոտելը (ՀՀ-ից ցանկության դեպքում տեսականորեն ավելի հեշտ է խոչընդոտել, քան ՝ արտերկրից):
Ուստի, Արցախի շուրջ սեղմվող օղակի ու Նիկոլի աշխարհաքաղաքական խաղերի շրջանակներում ընդդիմության առաջատար ուժերից մեկի բարձր մակարդակով մասնակցության կանխումը նման քաղաքական համաժողովներին նպատակ ունի, այո, լռեցնելու հայկական պետական շահերը համառորեն ներկայացնող ուժին, ինչպես նաև՝ արգելել Հայաստանում տիրող խայտառակ իրավիճակի մասին ինֆորմացիայի «դեմ առ դեմ» արտահոսքերը՝ մարդու իրավունքներ, կոռուպցիա և այլն:
ՔԿ նման աղաղակող պահվածքը, անշուշտ, թելադրված է Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման օղակի վերածվելու իրողությամբ:
Իհարկե, կարող ենք ասել, որ ի համեմատ այն խայտառակ լրահոսի, որ գալիս է Քննչականի հետ կապված (խոշտանգումներ, ապօրինի կալանքներ, ապօրինություններ, զոհվածների ծնողների նկատմամբ հանդուգն վերաբերմունք, հետապնդումներ և այլն) սա փոքր բան է:
Այո, գուցե անձիս նկխտմամբ նման որոշումը կարող է փոքր թվալ, սակայն, հաշվի առնելով միջազգային շփումների կարևորությունը, Հայաստանից առողջ տեսակետների ներկայացման հրամայականն արտերկրում աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում ու Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող գեոպոլիտիկ աճուրդի պարագայում, կարծում եմ, նման որոշման կեղտոտությունն ու լկտիությունն առավել ցայտուն են դառնում:
Այս ամենը կրկնում եմ, ստեղծված իրավիճակում բոլորովին պատահականություն չէ. Արցախն ու Հայաստանը առևտրի հանած Նիկոլը կանխարգելում է երկրից դուրս այդ «առևտրի» դեմ հիմնավորված արտահայտվելու ցանկացած հնարավորություն:
Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, ու այս մեսիջը միևնույն է՝ հասանելի է լինելու միջազգային, այդ թվում ՝ եվրոպական քաղաքական շրջանակներին:
Նիկոլի և իր թայֆայի նման լկտի պահվածքն անարձագանք չի մնացել նախկինում. ԵԺԿ Գլխավոր քարտուղարը քննադատության է ենթարկել այս ակնհայտ քաղաքական հետապնդումը, այս մասին խոսվել է նաեւ Եվրոպական խորհրդարանի ամբիոնից։
Այս անգամ ևս Նիկոլի նման որոշումները պետք է ունենան հստակ քաղաքական հետևանքներ ՔՊ-ի համար:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան