«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ժամերով պահում են եւ իրականացնում տոտալ խոշտանգում, ֆիզիկական հաշվեհարդար․Բացառիկ զրույց Վարդան Ղուկասյանի եւ մյուսների հնչեղ գործով հայտնի փաստաբանի հետ

Իրավական

Արդեն մի քանի շաբաթ է մի շարք հանրային գործիչներ, իրավապաշտպաններ բարձրաձայնում են «Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանի, Արկադի Ղուկասյանի եւ Արման Մկրտումյանի նկատմամբ հարուցված քր․ գործով աղմկահարուց խախտումների,  ֆիզիկակական եւ քաղաքական հաշվեհարդարների մասին։ Նախաքնության մանրամասների վերաբերյալ մեկնաբանություն ենք խնդրել բազում աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով օրեր շարունակ բարձրաձայնում է սույն գործով աննախատեպ տոտալ խոշտանգումների եւ իրավախախտումների մասին։ Անդրադառնալով գործի քննության ընթացքին մեր զրուցակիցը նախ նկատեց․

-Չեմ կարող տեղեկացնել այնպիսի առերեւույթ տեղեկատվություն, որն իր մեջ կարող է պարունակել նախաքննության գաղտնիք։ Իսկ օբյեկտիվ քննության մասին խոսք լինել չի կարող, երբ Ա․ Մկրտումյանը առանց պաշտպանի է, չի կարող պաշտպանի մասնագիտական օգնության միջոցով անգամ բողոքարկել դատարանի որոշումը, մեկուսացված է, կրտված արտաքին աշխարհից եւ մերձավորների հետ շփվելու կամ զանգ կատարելու իրավունքից։ Դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, քաղաքի դատախազին մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը վտանգում է Մկրտումյանի սահմանադրական իրավունքները եւ առաջացնում քր․ պատասխանատվությունը։ Մկրտումյանի մասով դիմում է ներկայացվել նաեւ ՄԻԵԴ։

Արտակ Գալստյանի մասով իրականացվել եւ իրականացվում է տոտալ խոշտանգում, ֆիզիկական հաշվեհարդար բացահայտ եղանակով։ Ընդ որում խոշտանգման բռնության հետքերն այնքան ակնհայտ են եղել, որ դրանք արձանագրվել են Նուբարաշենի քննչական մեկուսարանի աշխատակիցների կողմից։ Պաշտպանական կողմը բոլոր իրավասու մարմիններին ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ՄԻՊ-ին այդ թվում հրապարային տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի շենքում՝ յուրաքանչյուր քննչական գործողություն կատարելուց հետո ժամերով պահում են եւ իրականացնում տոտալ խոշտանգում, ֆիզիկական հաշվեհարդար, նման նախադեպ չի եղել երբեւէ ՀՀ-ում։

Վարդան Ղուկասյանի մասով դեռեւս ապրիլի 25-ին վերջինիս գրավոր դիմումը պաշտպան ունենալու վերաբերյալ առձեռն հանձնվել է քննչական մարմիններին, որոնք պարտավոր էին անհապաղ ներգրավվել փաստաբան, սակայն մինչ այս պահը արձագանք չկա։ Նման պայմաններում խոսել օբյեկտիվ քննության մասին նշանակում է նպաստել եւ հովանավոր դառնալ բոլոր աննախադեպ անօրինականություններին։

-Պարոն Բաղադասարյան, համացանցումբազմաթիվ հրապարակումներ եղան, որ կատարվում է համահայկական դրամահավաք Ձեզ որպես փաստաբանի փոխանցելու համար, միեւնույն ժամանակ տարբեր հարթակներում տեղեկանում ենք, որ ՌԴ հայ համայնքը Ձեզ է նվիրել Մայբախ ավտոմեքենա, ԱՄՆ հայ համայնքը Համմեր տեսակի մեքենա, Գերմանիայի հայ համայնքը Մերսեդես մեքենա ջիպ, իրականությո՞ւն է դա, թե՞ ոչ։

-Կարելի էր նաեւ ավելացնել, որ Ֆրանսիայի հայ համայնքը ինձ է նվիրաբերել «Գրանդ-Օպերայի» շենքը, իսկ Ավստրալիայի հայ համայնքը՝ կենգուրուների մեծ ֆերմա իր ֆազենդայով։ Այ՛ո, ունեմ փաստաբանական ծառայությունների մասին պայմանագիր պատվիրատուի հետ, որի ուժով իրականացվում է  պատվիրատուի կողմից եւ պատվիրատուի անունից վճարումներ։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան