ՀՀ-ն համաձայն է դիտել արցախահայերին որպես էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանի կազմում. ինչ են բանակցում

Թեմա

Ինչպես հայտնի է Վաշինգտոնում ընթանում են ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև բանակցություններ ԱՄՆ միջնորդությամբ: Բնականաբար, հայկական կողմը լղոզված ձևակերպումներ է տալիս բանակցությունների բնույթի մասին: Բայց «Ամերիկայի ձայնը» երեկ հրապարակել էր հոդված, որտեղ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր. «Համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը...»:  

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է Վաշինգտոնում տարվող բանակցություններին․

«Հետո նյութը հեռացվեց էջից, բայց ինձ մոտ պահել եմ այդ հատվածի սքրինշոթը: 
Այսպես, սա նշանակում է՝ 
—ՀՀ–ն համաձայն է դիտել Արցախի հայերին որպես էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանի կազմում;
—Խոսվում է ՀՀ կամ ինչպես իրենք են մեր երկիրը կոչում՝ «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցների գալու մասին, այդ թեզը ակտիվ շրջանառում է ադրբեջանական կողմ:

Եթե սա այն կետերից մեկն է, ինչ պատրաստվում են մի շաբաթ բանակցել Վաշինգտոնում, ապա նշանակում է Հայաստանը ոչ միայն վտանգում է մեր 120,000 հայերի կյանքը, այլ ամբողջ ՀՀ գոյությունն առհասարակ:

 Ադրբեջանը դա պետական մակարդակով հայերի դեմ ռասիզմ քարոզող պետություն է, երկիր, որտեղ քնած հային կացնահարելը հերոսություն է, իսկ հայ կին զինծառայողին անդամահատելն ու դա տեսանկարելը գովասանքի արժանի քայլ: Փաստերը անսպառ են: Ավելին, նույն ՀՀ–ն է հայց ներկայացրել Ադրբեջանի դեմ ՄԱԿ–ի դատարան՝ ընդդեմ ռասիզմի: 

Իհարկե, ՀՀ իշխանությունների բանակցածից, ցավոք, որևէ դրական ակնկալիք ունենալ հնարավոր չի, նրանք վաղուց են ապացուցել, որ մեր երկրի շահերը չեն սպասարկում, բայց որ նման կետի կհասցնեն բանակցությունները վերջին երեք տարվա մեջ, դրա համար առանձնահատուկ տաղանդ է պետք: 
Ցավոք, իսկապես որտեղ էլ բանակցեն՝ Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում, մենք միայն նորանոր անհաջողություններ ենք կրելու, քանի դեռ մեր բանակցողները իրենք են:

Վերոնշյալ նյութի սքրինշոթը տեղադրում եմ հաջորդիվ:

 

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ