Ոչ թե քաղաքականությամբ տառապել, փիլիսոփայել, այլ վեր կենալ ոտքի եւ երկիրը փրկել. Գեւորգյան

Տեսանյութեր

Ադրբեջանական կողմը սահմանային անցակետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա: Այսպիսով` ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով Բերձորի ճանապարհը: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցել է «Հայ ազգային ճակատ» կազմակերպության հիմնադիր, արցախյան բոլոր պատերազմների մասնակից, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

— Համացանցը ողողված է ադրբեջանական տեսանյութերով, թե ինչպես են հայկական պետհամարանիշներով մեքենաներն Արցախ անցնելու համար` զննության ենթարկվում անցակետում, որի վրա գրված է` «Ադրբեջանի հանրապետություն»: Ի՞նչ կասեք այս մասին:

— Եվս մեկ անգամ Ադրբեջանն ի ցույց է ուզում դնել Ալիեւ-Նիկոլ-Էրդողան գործարքի արդյունքում ձեռք բերված «հաղթանակները», իբր թե իրենք են տերը այս իրավիճակում եւ տարածաշրջանում: Այդ անցագրային կետի բացումը խոսում է իրենց շտապողականության մասին, որ բրյուսելյան եւ վաշինգտոնյան պայմանավորվածությունների համաձայն` փորձում են արագացնել ու ներկայացնել «խաղաղության պայմանագրի» ներքո: Մինչդեռ սա ոչ թե խաղաղություն է բերելու, այլ այս տարածաշրջանում բերելու է շատ ավելի մեծ դժբախտություններ: Ոչ միայն լինելու է ապակայունացում, Հայաստանի ու Արցախի պետականության ոչնչացում, հայ ժողովրդի եւս մի ցեղասպանություն, այլեւ` ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանում շատ մեծ ցնցումների եւ կործանարար գործընթացների սկիզբ: Այդ սկզբին են շտապում իրենք, եւ այս անցագրային կետը հենց դրա մասին է հուշում:

— Պարոն Գեւորգյան, հաջորդ փուլում էլ ստիպելու են արցախահայությանը Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել: Ի՞նչ պետք է անել օր առաջ, արդյոք վաղը ուշ չի լինելու:

— «Ուշանալ» հասկացությունը շատ տարբեր է: Մենք ուշացել ենք շատ վաղուց: 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսած` մենք ունեինք բոլոր  հնարավորությունները եւ ճանապարհները` սրանց հեռացնելու իշխանությունից, որպեսզի որոշեինք մեր պետականության լինելության շարունակության հարցը, բայց չարվեց: Չեմ ուզում դրա մասին հիմա խոսել, բայց դրանից հետո եղան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը հանգեցրեց ավելի կործանարար իրավիճակի: Ընտրություններով ավելի լեգիտիմացվեց թուրքի իշխանությունը Հայաստանում: Այնպես որ, մեծ հաշվով` մենք արդեն ուշացել ենք, բայց դեռ ունենք ինչ-որ չափով մեր պետականությունը, Արցախի որոշակի հատվածը դեռ օկուպացված չէ ադրբեջանցիների կողմից, դեռ ունենք հնարավորություն վերականգնլու մեր բարեկամական, ընկերական եւ դաշնակցային հարաբերությունները ու որոշում կայացնելու, թե ինչ ենք ուզում: Ընդհանրապես` հիմա մենք ուզո՞ւմ ենք ապրել, թե` ոչ: Այստեղ նույնիսկ կարգավիճակի խնդիրը չէ դրված, այլ` հայի լինելիության: Իհարկե, մեր անկախ պետականություն լինելու կարգավիճակը տալիս է մեծ հնարավորություն լինելու, բայց սա էլ է վտանգված, ամեն ինչն է վտանգված: Ձեր ասած ուշանալն այն կլինի, որ կհասնենք մի կետի, որից այն կողմ էլ հնարավոր չի լինելու ոչինչ փոխելու: Բայց հիմա ասում եմ` դեռ շատ հնարավորություններ ունենք անելու այն ամենը, ինչ որ չեն ուզում անել կամ չեն կարողանում` միայն մի պատճառով, որովհետեւ չեն սիրում մեր երկիրն ու մեր ազգին:

— Իսկ ի՞նչ պետք է անել` Ձեր գնահատմամբ, երբ տեսնում ենք, որ այս օրերին ընդդիմադիրները հիմնականում զբաղված են միայն արձանագրելով այն վտանգները, ինչն արդեն իրողություն է դառնում:

— Ոչ թե պետք է քաղաքականությամբ տառապել, փիլիսոփայել, այլ վեր կենալ ոտքի եւ երկիրը փրկել: Չխաբել ժողովրդին, սրանց վռնդել, կոնկրետ իշխանությունը վերցնել, հաստատել ժամանակավոր կառավարություն ու ստեղծել ազգային պետություն: Եվ մենք ունենք այդ ֆենոմենալ հնարավորությունը: Ինչպես տեսնում եք, այսօր աշխարհը բաժանված է երկու մասի` Սոդոմ-Գոմորի եւ նրանց միջեւ, ովքեր պայքարում են դրա դեմ եւ ազգային պետություն են ստեղծում: Մենք նույնպես ունենք այդ հնարավորությունը, ու պետք չէ ասել, թե փոքր պետություն ենք, քիչ քանակությամբ: Մենք ամեն ինչ կարող ենք անել, միայն պետք է ունենալ կամք ու ցանկություն: Իսկ այդ կամքն ու ցանկությունը ունենք, միայն թող մեր ժողովուրդը հավատքով լցվի ու վստահությամբ, որ սրանց հեռացնելու ենք: Բառիս բուն իմաստով, երկու-երեք օրվա պատմություն է լինելու` այն պահից, երբ մենք իրապես իրար կվստահենք եւ միասնական բռունցքով դուրս կգանք փողոց: Մնացածը շատ գեղեցիկ կարվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ