Հայտնի փաստաբանն ահազանգում է

Իրավական

Փաստաբանն ահազանգում է։
Տասը և ավել օր է, ինչ  ՀՀ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում մեղադրյալ ներգրավված և կալանավորված Արման Մկրտումյանի պաշտպանների լիազորությունները քննիչը չի հաստատում՝ զրկելով վերջինիս պաշտպան ունենալու իրավունքից։
Ըստ լուրերի՝ քննչական գործողության անվան տակ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների բաժնում վերջինս ենթարկվել է խոշտանգման, կտտանքների։
Դիմում եմ Վարչապետին.
Անհապաղ հանձնարարել ճշտել  հայտարարության մեջ նշված փաստերի իսկությունը, խստագույնս պատժել մեղավորներին։ 
Դիմում եմ գլխավոր դատախազին.
Անհապաղ հարուցել քրեական վարույթ, տալ դրա իրավաքրեական գնահատականը, այդ թվում, փաստաբանների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու։
Դիմում եմ մարդու իրավունքների պաշտպանին.
Շուրջ տասը օր առաջ դիմել եմ ձեզ՝ տեղեկացնելով, որ Արման Մկրտումյանը, գտնվելով կալանքի տակ, չունի պաշտպան, իսկ պաշտպան Թադևոս Ալեքսանյանը չի կարողանում մասնագիտական օգնություն ցուցաբերել, քանի որ քննիչի կողմից վերջինիս լիազորությունները չի հաստատվում, անգամ Արմանը զրկվել է ժամկետում բողոքարկելու իրեն կալանավորած դատարանի որոշումը, հայցել եմ ձեր աջակցությունը և ստացել եմ հետևյալ պատասխանը, որ այդ խնդրով զբաղվում եք։ Այժմ տեղեկացնում եմ, որ Արմանը քննչական մարմնի կողմից ենթարկվում է կտտանքների։ Նրա կյանքին վտանգ է սպառնում։ Պահանջում եմ անհապաղ տեսակցել Արման Մկրտումյանին, ով գտնվում է Արմավիր քկ-ում և հրապարակային հայտարարություն անել, ինչպես նաև պատասխանել պաշտպանի օրեր առաջ ձեզ արած հայտարարությանը՝ պաշտպան չներգրավվելու վերաբերյալ։
Դիմում եմ փաստաբանների պալատին.
Փաստաբանների պալատի համապատասխան հանձնաժողովն օրեր առաջ պաշտոնական հայտարարություն արեց Արման Մկրտումյանի մասով, որ անթույլատրելի է և իր մեջ պարունակում է հանցակազմ փաստաբանի գործնեության խոչընդոտումը։ Տեղեկացնում եմ, որ առ այսօր Արման Մկրտումյանը պաշտպան չունի և պաշտպանական կողմը զրկված է կատարելու իր մասնագիտական պարտականությունները, չնայած նրան, որ առկա է մերձավորի դիմումը, կնքված պայմանագիրը, նաև  կատարվել է վճարում փաստաբանական գրասենյակին։ Կարևորում և խնդրում եմ  Պալատի աջակցությունը։
Պարոն Վարչապետ.
Շուրջ տասը օր է, ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից չի հաստատվում Արման Մկրտումյանի փաստաբանների լիազորությունները։ Շուրջ տասը օր է դա բարձրաձայնվում է հրապարակային։ Անձը պաշտպան չունի, անձին խոշտանգում են, պետական բոլոր իրավասու մարմինները լուռ են, կույր են։

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում