Ի աջակցություն քաղբանտարկյալ Ա. Գալստյանի՝ հավաքվում ենք ԱՄՆ դեսպանատան մոտ, ապա շարժվելու ենք ԱԺ. «Հանրային ձայն»
Ներքաղաքական«Հանրային ձայն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Սիրելի հայրենակիցներ, ի աջակցություն քաղբանտարկյալ Արտակ Գալստյանի, 2023թ-ի մայիսի 2-ին, ժամը՝ 10:00-ին բոլորս հավաքվում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ՝ հայտնելու ստեղծված իրավիճակը՝ Արտակ Գալստյանին պարբերաբար խոշտանգման հետ կապված։ Այնուհետեւ, շարժվելու ենք ՀՀ Ազգային Ժողով։ Հավաքը լինելու է խաղաղ՝ Հավաքների մասին ՀՀ օրենքի համաձայն»։

