Արմ Կոնստրակտ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանի նախաձեռնությամբ՝ Ծաղկաձոր համայնքում իրականացվեց ծառատունկ. ընդհանուր թվով՝ տնկվեց 1300 սոճի և 100 հատ տույա տեսակի ծառեր.Newsmedia.am

Թեմա

Երեկ՝ ապրիլի 29-ին, հանրապետությունում հայտարարվել էր համապետական ծառատունկ։ «Արմ Կոնստրակտ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանի նախաձեռնությամբ՝ Ծաղկաձոր համայնքում նախաձեռնվել էր աննախադեպ ծառատունկ:Ծառատեսակների և տնկման տեղադիրքերի ընտրությունը կատարվել էր Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի առաջարկությամբ:

Ծառատունկի մեկնարկի ուղին սկսվեց Ծաղկաձոր քաղաքի մուտքի մոտից, հասնելով մինչև ճոպանուղի՝ ներառելով ամբողջ քաղաքը:Ծառատունկն իրականացվեց, մասնավորապես, Կեչառիս եկեղեցու տարածքում, Ծաղկունյաց հրապարակի տարածքում, Ծաղկաձորի մանկապարտեզի տարածքում, Ուսուցչի տան տարածքում, և արդեն նշված ճոպանուղու տարածքում:Իրականում՝ քաղաքում ծառատունկն իրականացվեց մեծ նվիրումով ու համախմբվածությամբ, իսկ մասնակիցների համար խիստ պարտավորեցնող էր հատկապես քաղաքի սկզբնամասում իրականացված ծառատունկը, քանի որ այն նվիրված էր Արցախյան պատերազմներում մարտիրոսված մեր բոլոր հերոսներին:Նշենք, որ ընդհանուր թվով, Ծաղկաձոր համայնքում տնկվեց 1400 ծառ՝ 1300 սոճի և 100 հատ տույա տեսակի ծառեր՝ նպատակ ունենալով էլ ավելի բարեկարգ տեսնել Ծաղկաձոր քաղաքը:«Արմ Կոնստրակտ» ընկերության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ իրենց ընկերությունը որպես հանրային պատասխանատվության դրսևորում՝ անմասն չի մնալու մնայուն արժեքներ ստեղծելու սկզբունքից:Ծառատունկի խորհուրդը ապրելու և ապրեցնելու գաղափարախոսությունն է, որին մասնակցում էին բազում հայրենանվեր ու հայտնի մարդիկ։

Իրենց ձեռքերով անվանական տնկիներ տեղադրեցին սիրված ու հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը, բնականաբար՝ «Արմ Կոնստրակտ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանը, Կեչառիսի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ծատուրյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, ինչպես նաև օպերատորներից մեկի՝ Գ. Սարգսյանի ձեռքերով անվանական տնկի տեղադրվեց «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի անունով, քանի որ ինչպես Ծաղկաձոր համայնքի ղեկավար Ն. Հարությունյանը նշեց իր խոսքում, մեծ ծառատունկ իրականացնելու գաղափարը ծնվել էր նաև այն ահազանգից հետո, երբ Վարդան Ղուկասյանը մտահոգություն էր հայտնել քաղաքի որոշ հատվածներում ոչ այնքան պիտանի ծառերը հատելու գործընթացի հետ կապված:«Այս ծառերը, որ ավելանում են քաղաքում՝ պիտի կյանքի նոր սերմեր դառնան, և մենք պիտի մշտապես կարողանանք սեր ու ջերմություն տարածել միմյանց նկատմամբ», - իր խոսքում նշեց Կեչառիս վանական համալիրի հոգևոր հովիվ Տ. Հարություն քհն Ծատուրյանը՝ իր օրհնությունը բաշխելով ներկաներին, ու բարի գործի նախաձեռնողներին ու կազմակերպիչներին:

Ի դեպ ներկաներից շատ-շատերը՝ այդ թվում նաև Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ շնորհակալ են «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանին՝ իր ներդրման, ավանդի ու նվիրումի համար, ինչպես նաև շնորհակալ են տարիներ շարունակ թե՛ սահմանին և թե՛ թիկունքում՝ հայ Զինվորի, սպայի, բանակի թիկունքն ամուր պահելու համար:Միջոցառման մասնակիցներից շատ-շատերը, որոնց մեջ կային մանկավարժներ, բժիշկներ, ինչպես նաև հայոց բանակի հետ սերտ կապեր ունեցող փորձագետներ, իրենց խոսքում անկեղծացան, որ «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանի ունեցած ավանդն ու ներդրումը, միշտ է պետք արժևորել ու գնահատել, քանի որ գործարար Դ. Դավթյանը այն եզակի անհատներից է, որ երբևէ չի բարձրաձայնել իր արած ազգանվեր ու հայանպաստ գործերի մասին, բայց կարևոր է բարձրաձայնել, որ նա իսկապես տարիներ շարունակ մեր ազգային արժեհամակարգի, բանակ-եկեղեցի կոնցեպտի ամրապնդման ջատագովներից է եղել, ով ցանակացած հայանպաստ ծրագրի իրագործման ճանապարհին չի խնայել ոչինչ:Ծառատունկին մասնակցում էին ոչ միայն ավագ սերնդի ներկայացուցիչներ, այլ նաև դպրոցականներ։

 

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Սկզբնաղբյուր Newsmedia.am

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ