Քրոնիկ հոգնածության համախտանիշ. ինչպես զգալ և ինչ անել

Առողջապահական

Փորձենք պարզել, թե ինչու դուք կարող եք մշտապես զգալ շատ հոգնած ու անտարբեր, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկել։

Քրոնիկ հոգնածության համախտանիշը (ՔՀՀ) հյուծվածության և ապատիայի մշտական զգացում է: Երբ առավոտյան արթնանում ես և ուժի ու եռանդի ալիք չես զգում: Իսկ առջեւում դեռ շատ աշխատանք կա։

ՔՀՀ-ն հիվանդությունների թվին չի ներառվում, սակայն այս տերմինը տարածում ստացավ 80-ականների վերջին, և այսօր այն հաճախ է քննարկվում բժիշկների կողմից։ Ընդ որում, ըստ վիճակագրության, դրա հետ հատկապես հաճախ են բախվում 25-ից 45 տարեկան կանայք։ Մշտական հոգնածության պատճառները պաշտոնապես բացահայտված չեն, բայց շատ դեպքերում դրանք ներառում են աշխատանքային ծանրաբեռնվածություն, քրոնիկ կամ ծանր սթրես, վատ սնվել ու քուն, համապատասխան վարժությունների բացակայություն, առողջական խնդիրներ (օրինակ՝ վիտամինների պակաս):

Ի՞նչ անել

Սովորեք պատվիրակել

Եթե չափից շատ եք աշխատում և երկար ժամանակ արձակուրդ չեք ունեցել, ապա պետք է շտկեք դա։ Իսկ դրան կօգնի ժամանակի կառավարման և պատվիրակման հիմունքների իմացությունը: Սովորեք ապրել ըստ խիստ ժամանակացույցի, երբ յուրաքանչյուր գործողության համար հատկացնում եք որոշակի ժամանակ։ Եվ դրանում պետք է լինեն նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար հատկացված դադարներ, ինչպես նաև ընդմիջում, երբ դուք պարզապես կարող եք հանգստանալ:

Արժե նաև որոշ աշխատանքային պարտականություններ փոխանցել գործընկերներին կամ ենթականերին, իսկ տնային գործերն՝ ընտանիքի անդամներին կամ տնային օգնականներին:

Մի վախեցեք օգնություն խնդրել, ասել, որ ժամանակ չունեք։ Եվ ձերբազատվեք այն ենթադրությունից, թե ձեզանից լավ ոչ ոք չի կարող ձեր  գործը անել։ Այնուամենայնիվ, ձեր սեփական առողջությունն ու հանգիստն ավելի կարևոր է:

Բարելավել սնունդը և քունը

Ճիշտ սնունդը և օրական առնվազն ութ ժամ ճիշտ քունը լավ առողջության հիմնական կանոններն են: Եվ այստեղ հետեւողականությունը կարևոր է: Փորձեք ձեր սննդակարգից առնվազն մեկ ամիս բացառել արագ սնունդը, ինչպես նաև քաղցրավենիքի ու օսլա պարունակող մթերքների չափից ավելի օգտագործումը։ Հնարավորության դեպքում կարող եք հրաժարվել կաթնաշաքարից և սնձանից՝ սննդակարգում ավելացնելով ավելի շատ «կենդանի» մթերք՝ բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն։ Դուք կտեսնեք, որ ձեզ ավելի լավ կզգաք։

Եվ, իհարկե, մի անտեսեք քունը։ Պառկեք քնելու նույն ժամին, իսկ ավելի արագ քնելու համար օդափոխեք սենյակը և գերադասեք գիրքը գաջեթներից:

Այցելեք թերապևտին

Լուրջ հոգնածությունը կարող է լինել վիտամինի պակասի հետևանք։ Այդ իսկ պատճառով կարևոր է պայմանավորվել թերապևտի հետ՝ անալիզների ուղեգիր ստանալու և հարկ եղած դեպքում անհրաժեշտ սննդային հավելումներ ու վիտամիններ ընդունելու համար։ Մի զբաղվեք ինքնաբուժմամբ. միայն բժիշկը կարող է ընտրել ճիշտ դեղաչափը:

Ձեր կյանքում ներառեք սպորտը

Ֆիզիկական ակտիվությունն ազդում է ոչ միայն կազմվածքի, այլև տրամադրության և կենսունակության վրա: Կարեւորը ձեզ անհրաժեշտ ծանրաբեռնվածության և մարզման տեսակն ընտրելն է: Ոմանց համար հարմար է ինտենսիվ վարժանքը, ոմանց համար՝ հանգիստ պիլատեսը կամ յոգան։

Բոլոր դեպքերում ուշադրություն դարձրեք կեցվածքին ազդող վարժություններին՝ ողնաշարի ճիշտ դիրքը բոլոր ներքին օրգանների առողջության և ճիշտ աշխատանքի հիմքն է։

Հրաժարվեք գաջեթներից առնվազն շաբաթը մեկ անգամ

Մեր աշխուժության վրա մեծապես ազդում է այն տեղեկությունը, որը մենք ստանում ենք օրվա ընթացքում։ Իսկ եթե այն չափից դուրս շատ է, հիմնականում՝ բացասական, արժե նվազեցնել դրա ազդեցությունը։ Այսինքն՝ կազմակերպեք թվային դետոքս ձեր համար՝ հրաժարվեք գաջեթներից ու ակնթարթային մեսենջերներից գոնե հանգստյան օրը։

Սոցցանցերը զննելու փոխարեն, գնացեք զբոսնելու, այցելեք թանգարան կամ ժամանակ տրամադրեք ձեր հոբբիին:

http://ladynews.am/arm/news/9263/qronik-hognatsutyan-hamakhtanish-inchpes-zgal-ev-inch-anel

https://iravunk.com/sim/?p=254423&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը