Կապիտուլյանտները ոչ մի բացատրություն չունեն «ՔԱՂԱՔԱՑՈւ», իսկ իրականում ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑԻ օրվա իմաստի վերաբերյալ. Արտակ Զաքարյան

Թավշյա տեռոր
Ինչպես և ասվում էր, կապիտուլյանտները ոչ մի բացատրություն չունեն «ՔԱՂԱՔԱՑՈւ», իսկ իրականում ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑԻ օրվա իմաստի վերաբերյալ: Նիկոլի այսօրվա ֆեյսբուքյան` ոչ մի բանի մասին ուղղերձը եկավ ապացուցելու երեկվա իմ ֆեյսբուքյան գրառումը:
Արդեն հինգ տարեկան թավշյա խուլիգանությունը, որն արյունոտ ու ամոթալի խարանի պես դաջվել է մեր պետության ճակատին, ոչ միայն բերեց անասելի աղետ ու կորուստներ, այլ նաև մեր ժողովրդից խլեց լավ թե վատ կայացած ժողովրդավարությունը:
2018թ-ից առ այսօր, թերի կրթությամբ մարդկանց անհիմն էյֆորիայի, իշխանության կեղծիքների տոտալ քարոզչության և ոստիկանական-քաղաքական բռնաճնշումների տակ մենք կորցրել ենք ժողովրդավարությունը: Ավելի ճիշտ, ոչ թե կորցրել ենք, այլ Նիկոլ Փաշինյանի ջանքերով և իր օտարերկրյա տերերի լուռ համաձայնությամբ` մեր երկրում ժողովրդավարությունը հայտնվել է կոմայի մեջ, որպեսզի իրականացվի Արցախը հանձնելու և երկիրը թուրքական վերահսկողության տակ դնելու գլոբալ օպերացիան: Այս տեսակետը հավակնում է դառնալ աքսեոմատիկ ճշմարտություն:
Բացի այդ, ժողովրդավարություն ունեցող երկրում, անվտանգության ծառայողները, ԱԺ վախեցած ղեկավարության հրամանով, անմիջապես բռնի ուժ չէին կիրառի ԱԺ ամբիոնի մոտ ակցիա հայտարարած ընդդիմադիր պատգամավորների դեմ: Ինչպե՜ս կարող է ժողովրդավարական երկրում համազգեստով ծառայողներն ազատ ոճի ըմբշամարտի բռնվեն ԱԺ ընդդիմադիր պատգամվորների հետ: Ի՞նչ գործ ունի նա ընդհանրապես քաղաքական դահլիճում:
Իսկ ՄԻՊ-ի վերջին ընտրության տրագիկոմեդիան հուշում է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները դեռևս դուրս չեն եկել ինդոնեզական Պապուա ցեղի նախնադարյան ավանդույթներից, որոնք պատրաստ էին ուտել ՄԻՊ թեկածուներից մեկին միայն այն բանի համար, որ նա իրենց ցեղակիցը չէ:
Ժողովրդավարություն ունեցող երկրում ԱԺ ղեկավարը չի´ թքում քաղաքացիական կարծիք հայտնած ՔԱՂԱՔԱՑՈւ վրա: Հատկապես, որ այդ քաղաքացին միակը չէ, ով տեսնում է, որ իշխանությունը դավաճանել ու դավաճանում է ազգային շահերին:
Այնպես, որ Նիկոլի ուղղերձը` ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑԻ օրվա և նրա «բերած ժողովրդավարության» մասին` ամբողջովին ավելորդ է, որովհետև Ալենն արդեն թքել է Նիկոլի «բերած ժողովրդավարության» վրա, ազգային արժեքների ու շահերի վրա, պետականության վրա, իշխանության բարոյական նկարագրի վրա` հետևաբար նաև թավշյա խուլիգանության ու նրա հեղինակների վրա:
Վերջում ցը´մփ կամ դը´մփ-դը´մփ հուուու..., ինչպես կուզեք: Միևնույն է, Արցախի կորուստն ու մեր երկրին հասցված աննկարգրելի մասշտաբային աղետ ոչ ոք չի մարսելու:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)