Ես հասկանում եմ՝ ինչու է նա նման քայլ արել, բայց կարող էր նաև չանել. Լուսինե Թովմասյանը՝ Արամ Նիկոլյանի արարքի մասին
Ախ կանայք
TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն էր «Միսս #Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը, որը հարցազրույցի ընթացքում մեկնաբանել է հայ դիզայներ Արամ Նիկոլյանի արարքը, որը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում այրել է Ադրբեջանի դրոշը:
«Ես չունեմ դիրքորոշում, որովհետև հասկանում եմ՝ ինչու է արել, բայց կարող էր նաև չանել: Ես չեմ գնացել ոստիկանական բաժանմունք և չեմ էլ տարածել: Ես հասկանում եմ մարդու հոգեբանությունն այդ պահին՝ ինչ է զգում և ինչու է արել, բայց ես շատ զսպված մարդ եմ և կարողանում եմ զսպել էմոցիաներս»,- ասել է Լուսինե Թովմասյանը:
https://iravunk.com/sim/?p=254371&l=am/