«Փաստ». Ոչինչ, որ գլորվում ենք ձորը, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անկախ պետականության վերականգնումից ի վեր, վերջին 32 տարվա մեջ Հայաստանին, Արցախին, ՀՀ ու ԱՀ քաղաքացիներին ամենից շատ կորուստներ, մահեր, ավերներ պատճառած Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նորից կնշի փողոցային իշխանազավթման 5-րդ տարելիցը: Ինչպես հայտնի է, դեռևս «ամբոխները հեղափոխված» օրերին՝ իշխանափոխություն-իշխանազավթմանն անմիջապես հաջորդած շրջանում «քաղաքացու օր» սահմանեցին: Տոն, այսպես ասած: Առաջին անգամ այն նշվեց 2019 թ. ապրիլին, հատկանշական, կարելի է ասել՝ բնութագրական մակարդակով, իհարկե:

Փաշինյանի հրահանգով Երևանի կենտրոնական հրապարակներն ու պողոտաները վերածվեցին ճենճահոտ քյաբաբանոցների, մանղալները դրեցին Մաշտոցի պողոտայի կենտրոնում ու խորովածային հրավառություն սարքեցին: Դա խրախճանք էր՝ ժանտախտին ընդառաջ: Ու ժանտախտը, ցավոք, չհապաղեց: Արյուն, ավեր, աղետ, կորուստ ու զրկանքներ բերած ու բերող Փաշինյանի իշխանությունը այս տարի որոշել է «քաղաքակիրթ» նշել, այսպես կոչված, «քաղաքացու օրը»: Մասնավորապես, ըստ պաշտոնական լրատվություն-գովազդի, «քաղաքացու օրը» կնշվի ապրիլի 29-ին, այն է՝ այսօր: Ամենից բնութագրականն այն է, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում և բոլոր մարզերի ընդհանուր առմամբ 66 (ինչ թիվ է, չէ՞) համայնքում կկազմակերպվեն միջոցառումներ: ԿԳՄՍ-ից ասել են, որ միջոցառումները բաղկացած կլինեն 2 մասից՝ բանախոսություններ ու մշակութային միջոցառումներ:

Թե ովքեր են բանախոսելու, դժվար է ասել: Երևի կլինեն իշխանական «սազանդարներ», ինչ-որ մտավորականներ, քպական կարկառուններ: Կարելի է չկասկածել, որ «բանախոսությունների» հիմնական ասելիքը լինելու է թուրքերի հետ եղբայրանալը, հայ լինելը մոռանալը, Հայաստանն ու սեփական ազգությունն ուրանալը, սեփական պատմությունն ու մշակույթը մերժելը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական «գաղափարաքաղաքական» մոտեցումներին համահունչ: Ինչ վերաբերում է, այսպես ասած, բանախոսիչներին, եթե նրանց շարքերում լինեն ինչ-որ մտավորականներ, ապա հազիվ թե իրական մտավորականներ լինեն: Իսկ ովքեր էլ մասնակցեն՝ կատարելով իրենց ընտրությունը մի կողմից՝ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի, ազգային ու մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության միջև, հիմնականում հենց իշխանապաշտությամբ աչքի ընկածներն են լինելու:

Հա, ի դեպ. Նիկոլ Փաշինյանը գոնե երեկվա դրությամբ ամեն ինչ անում էր, որ նրա՝ «քաղաքացու օրը» երբ ու որտեղ մասնակցելը գաղտնի պահվի, դրա համար էլ վերջին օրերին «ձեռքի հետ» գյուղեգյուղ է գնում. մի տեղ էլ հանկարծ այսօր կհայտնվի: Սարսափի աչքերը մեծ են լինում... Բայց դե, այդ ամենը՝ հեչ, այն, որ նրա ու ՔՊ-ի պատճառով գլորվում ենք ձորը, դա էլ՝ հեչ, կարևորը՝ նշվի «քաղաքացու օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին