Այս պահին չեմ կարծում, որ Զախարյանի ֆուտբոլը համապատասխանում է եվրոպական մակարդակին. Բերեզովսկի
ՍպորտՌոման Բերեզովսկին խոսել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայիս խաղամակարդակի մասին «РБ Спорт»-ի հետ զրույցում.
« Այսքան երիտասարդ տարիքում դժվար է միանգամից բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրելն ու կայունություն պահպանելը:
Մրցակիցը սովորում է քո գործողություններին և հասկանում՝ ինչպես խաղալ քո դեմ:
Նրա անձի շուրջ խոսակցությունները ազդում են կենտրոնացվածության վրա: Պետք է դա հաղթահարել ու ճիշտ գծի վրա հայտնվել: Հստակ է, որ նա շատ տաղանդավոր է, բայց հիմա այդքան վառ ելույթներ չի ունենում:
Այս պահին չեմ կարծում, որ նրա ֆուտբոլը համապատասխանում է եվրոպական մակարդակին: Նա պետք է ավելացնի, որպեսզի նրանով սկսեն հետաքրքրվել»,- Բերեզովսկիի խո
Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 31 խաղի, խփել չորս գոլ, կատարել 7 գոլային փոխանցում:

