«ՀՐՈւՄ ՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄՈՏԵՑՈւՄՍ ԲԱՑԱՌԻԿ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ՏՐԻԲՈւՆԱՅԻՑ ԼՍԵՑԻ ՈՐԴՈւՍ ՁԱՅՆԸ». ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Սպորտ

Ապրիլի 23-ին Երևանում ավարտվեց Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ։Մեր երկրի ծանրորդները փայլուն հանդես եկան ու թիմային հաշվարկում գրավեցին առաջին պատվավոր հորիզոնականը, նվաճելով 4 «մեծ» ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ, ընդհանուր 13 մեդալ ։Մեր լավագույն ծանրորդներից, ծնունդով Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղից ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ ևս ոսկի էր սպասվում, առավել ևս, որ նա պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 167, 173 և 178 կգ ծանրաձողերը, իսկ վերջին մոտեցմամբ սահմանեց Եվրոպայի ռեկորդ 178 կգ։ Բայց ահա հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 206 կգ - ն, մինչդեռ նախորդ տարվա Եվրոպայի փոխչեմպիոն բուլղարացի 18-ամյա Կառլոս Նասարը պարզապես փայլեց 221 կգ - ով սահմանելով մեծահասակների Աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ։ Նա էլ երկամարտի 395 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց։

Iravunk. com-ի հետ զրույցում Եվրոպայի փոխչեմպիոն ԱՆԴՐԱՆԻԿՆ այսպես ամփոփեց առաջնությունը.

«Բոլոր մարզիկները պայքարում են չեմպիոնության համար, սակայն իմ այս արդյունքը ևս գոհացնում է բազմաթիվ վնասվածքներից հետո։ Շնորհակալ եմ բոլորին, ինձ սատարելու համար ։178 կգ - անոց ծանրաձողը երբեք, ոչ մի հարթակում չեմ պահել իմ գլխավերևում, և կարծում եմ դա նաև դահլիճի մեծ ոգևորության արդյունքն էր, ինչի համար ևս շնորհակալ եմ։ Շնորհավորում եմ բոլոր մարզասերներին, այս գեղեցիկ առաջնության, մեդալների և անմոռանալի զգացողությունների համար։ Հաջորդ կարևորագույն նպատակս Օլիմպիական խաղերն են։ Յուրաքանչյուր մարզիկ նախընտրում է չեմպիոն դառնալ։ Այս պահին երկրորդ տեղը գոհացնող է, քանի որ ծնկի վնասվածք ունեի, և այն բավականին լուրջ էր։ Աշխարհի առաջնությունում լավ հանդես չեկա, և բոլորը կարծեցին, որ ես պիտի հեռանամ ծանրամարտից ու ավարտեմ իմ մարզական կարիերան։ Նշեմ, որ հրում վարժության երկրորդ մոտեցումը բացառիկ էր, քանի որ տրիբունայից լսեցի որդուս ձայնը և մոտեցումս նվիրեցի նրան։ Հիմա վնասվածք չկա, ու կա արդյունք։Ինձ համար մեծ նշանակություն ուներ, որ Երևանում է ընթանում առաջնությունը ու շատ մեծ հպարտություն զգացի, երբ ռեկորդ սահմանեցի ։Այս նվաճումը ինձ կտա էլ ավելի մեծ նվաճումներ»։

 

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին