Այսօր արցախցուն ուժ տվողը հավատն է, ապագան խորհրդանշող հղի կինն ու զինվոր հայրիկին  սպասող երեխաններն են․ Տեր Անդրեաս քահանա Թավադյան

Հանդիպում

<<Ես չգիտեմ, թե մենք որտեղ ենք թերացել, որ այսօր այս իրավիճակում ենք, բայց թերացել ենք զինվորական, քաղաքական ասպարեզներում, այդ թվում՝ հոգևոր ասպարեզում, ամեն տեղում էլ թերացումներ ունեցել ենք։ Եթե որոշ մարդիկ սխալ են եղել, մեր սխալն էլ այն է եղել, որ ժամանակին դրա մասին չենք բարձրաձայնել>>,- <<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով Արցախում առկա իրավիճակին, ասաց Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նախկին հոգևոր հովիվ տեր Անդրեաս քահանա Թավադյանը, ընդգծելով․

-Ամեն մի հայ պետք է անդրադառնա իր կյանքին, արարքներին, սխալներին ու բացթողումներին, որպեսզի թույլ տված սխալներն այլևս չկրկնվի և հնարավոր լինի նոր հաղթանակներ կերտել։ Մենք մի բուռ ժողովուրդ ենք, մեր «ես»-ը մի կողմ պետք է դնենք ու ինչ անում ենք՝ անենք հանուն ընդհանուրի։ Եթե ամեն մեկս մեր մասին մտածենք, այլ ոչ թե ընդհանուրի ու երկրի, սխալներ շատ-շատ դեռ կլինեն։

Թե ինչն՞ է արցախցի մեր հայրենակիցներին ուժ տալիս կանգուն մնալ հայրենի հողում հոգեւորականը տվեց ուշագրավ  պատասխան․

-Այսօր արցախցուն ուժ տվողը մեր դրոշն է, հավատը, ապագան խորհրդանշող հղի կինը եւ զինվոր հայրիկին  սպասող երեխանները։

Վերջում հոգեւորականն անդրադարձավ թշնամու կողմից օկուպացվաց Ղազանչեցոցի ներկա իրավիճակին․

-Ադրբեջանն ինչպես Նախիջևանում խաչքարերը ոչնչացրեց, այնպես էլ հիմա Շուշիում է անում։ Փորձում են Շուշին քրիստոնեական բոլոր արժեքներից զրկել, այնպես անեն, որ այնտեղ բացի մզկիթներից՝ որևէ այլ բան չլինի։ 21-րդ դարում կանգնած եկեղեցին քանդում են, ու որևէ մեկը չի՞ նկատում, էլ ինչ սպասենք միջազգային հանրությունից։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=254328&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ