Ադրբեջանը առանց ուժի կիրառման, օղակը սեղմելով, փորձում է հայաթափել Արցախը. Հովհաննիսյան

Ներքաղաքական

«Իրավունքի» հետ զրույցում ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ անդրադարձել է Արցախում եւ Սյունիքում ստեղծված իրավիճակին:

— Շուրջ չորս ամիս է Բերձորի միջանցքը փակ է, ադրբեջանական կողմը փակեց նաեւ հումանիտար կամուրջը: Ի՞նչ է ակնկալում Ադրբեջանը, եւ որո՞նք պետք է լինեին հայկական կողմի համարժեք քայլերը:

— Ադրբեջանը փորձ է կատարում այդ ձեւաչափով Արցախը հայաթափել, այսինքն՝ անընդհատ սեղմում է օղակը եւ դրանով իսկ ստեղծելով ֆիզիկական անվտանգային գործոն, որից ելնելով` Արցախը տանում է հայաթափման: Եթե մինչեւ հիմա բոլորս վստահ ենք, որ Արցախի կամ արցախահայության անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահներն են, Ադրբեջանը այս քայլով փորձում է ցույց տալ, որ անգամ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող միջանցքի նկատմամբ իրենք ունեն վերահսկողություն, եւ ցանկացած պահի իրենք կարող են միջանցքը բացել ու փակել, իրականացնել գործողություններ: Սա միտված է նրան, որ Ադրբեջանը իրականացնում է միտումնավոր Արցախը հայաթափման գործընթաց, առանց ուժ կիրառելու, որի գլխավոր նպատակն է, քանի որ ուժի կիրառման դեպքում բոլորովին այլ խնդիրների առջեւ է կանգնելու Ադրբեջանը: Իսկ ինչ վերաբերում է, թե մենք ինչպե՞ս պետք է սրան հակադարձենք, ի՞նչ գործողություններ անենք, իրականում ՀՀ-ն փորձ է անում ամբողջ պատասխանատվությունը բարդել ռուս խաղաղապահների վրա, այնինչ մենք, երբ անընդհատ հղում ենք անում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, պետք է ասեմ, որ այդ հայտարարությունով ոչ միայն ռուսներն են ստորագրել այն, այլեւ` հայկական կողմը, ՀՀ-ն ներկայացնող իշխանությունը: Այդ դեպքում իշխանությունը եւս ունի պատասխանատվություն եւ պետք է քայլեր ձեռնարկի: Չպետք է տրվենք սադրանքի եւ գնանք ռազմական գործողությունների, ինչ նպատակ եւ հետապնդում է Ադրբեջանը: Քայլերը պետք է լինեն զուտ իրավական եւ միջազգային դիվանագիտական դաշտում, պետք է կարողանանք այս դաշտում ճիշտ, հիմնավոր, ապացուցողական փաստերի վրա հիմնված ներկայացնենք, թե ինչ է տեղի ունենում: Եթե անընդհատ բարձրաձայնում ենք, որ այ սա ցեղասպանություն է, ցեղասպանությունը ամպագոռգոռ ու դժվար ապացուցելի բարդ գործ է, պետք է այլ ուղղությամբ գնանք եւ ասենք, որ փորձ է կատարվում հայաթափելու, այդ իրավունքներն են այստեղ ոտնահարվում: Երբ ձեռք քաշենք մի կողմից Ռուսաստանին մեղադրելուց, եւ մյուս կողմից ասելուց, թե հերթական ցեղասպանություն են նախապատրաստում եւ գնանք դիվանագիտական ճիշտ ճանապարհով, այս պարագայում կարծում եմ` խնդիրներ կստեղծենք Ադրբեջանի համար: Ճիշտ է, չենք կանխի նրանց գործողությունները, բայց նրանք գործողություն  կատարելուց առաջ երկար կմտածեն:

— Իսկ Սյունիքում ի՞նչ իրավիճակ ունենք` եթե հաշվի առնենք, որ փաստացի ոչ պատերազմական իրավիճակում 4 զինվոր սպանվեց եւ մեկ խաղաղ բնակիչ:

— Իրականում ոչ միայն Սյունիքը, այլեւ ամբողջ ՀՀ-ն անվտանգային խնդիր ունի, եւ սա նորություն չէ մեզ համար: Անվտանգային խնդիրը ստեղծվել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո, երբ թշնամուն հանձնվեցին կարեւոր նշանակություն ունեցող անվտանգային գոտիներ, եւ չունեինք այդտեղ հակազդող մեխանիզմներ, որով կարգելվեր թշնամիների անարգել մուտքը մեր տարածք: Բայց տվյալ դեպքում, եթե մատնանշում ենք Նախիջեւանի կողմից անցած թշնամու բանակի զինվորներին, ապա այստեղ փաստը խոսում է այն մասին, որ երկար տարիներ ունեցել ենք խնդիր` այդ տարածքի ու ընդհանրապես սահմանային հատվածների հետ կապված: Որովհետեւ եթե կարողացել է 30 տարի ձեւավորված սահմանագոտին հատել եւ անցնել, նշանակում է, որ սահմանային խնդիրներ ունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում