Իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին նպատակ ունի ամեն ինչ զիջել. Դավթյան

Ներքաղաքական

Ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ գնահատմամբ` այս իշխանությունն ամեն բան արել է, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչումն ամբողջ աշխարհում նվազի մի քանի փուլերով:

— Էապես նվազել է կամ գրեթե գոյություն չունի Հայաստանի այսօրվա կապիտուլացված իշխանության հետ սփյուռքի համագործակցությունը: Արգելվում է Հայ Դատի տարբեր ներկայացուցիչների մուտքը Հայաստան, որովհետեւ այդ մարդիկ դեմ են արտահայտվել կապիտուլյացված այս կառավարությանը եւ քննադատական տարբեր ելույթներ են ունեցել: Պետք չէ նաեւ բացառել, որ կա թուրքական պատվեր, համաձայն որի` պետք է արգելվի բոլոր այն հայրենասեր մարդկանց մուտքը Հայաստան, որոնք կարող են ինչ-որ գործընթացների օգուտ տալ: Կարելի է նաեւ դիտարկել մի քանի այլ խնդիրներ. oրինակ` այս տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կազմակերպված ժողովրդական հոսքի ժամանակ ընդհանուր լուսավորությունը: Դեռ փոքր տարիքից եմ հիշում, որ լավ է եղել, մինչդեռ այս տարի խայտառակ վատն էր: Իմ խորին համոզմամբ` դա միտումնավոր էր արված: Ինչ վերաբերում է կապիտուլյացված անձի վախերին՝ ծաղիկները ստուգելու եւ ինչ-որ բան փնտրելու գործընթացին, ուշադրություն դարձրեք, որ ջահերով երթի ավարտին, երբ մասնակիցները ծաղիկներ էին դրել հուշարձանին, այդ ծաղիկները հեռացվել էին այնտեղից: Այդ ծաղիկները հարգանքի մատուցման ձեւ են: Մարդիկ գնացել, խոնարհվել եւ ծաղիկ էին դրել: Ինչո՞ւ էին դրանք հեռացվել: Եթե կապիտուլյացվածը պետք է վախվորելով գար, ավելի լավ է` չգար, կամ գնար ամսի 25-ին, 26-ին, երբ այնտեղ քիչ մարդ է լինում: Մարդկանց հարգանքի խորհրդանիշերն այնտեղից հեռացնելը առնվազն անհարգալից վերաբերմունք է քաղաքացիների, զոհերի հիշատակի նկատմամբ: Հստակ ձեւավորված տպավորություն ունեմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով այս իշխանությունը ոչ թե նպատակ ունի միջազգային հարթակում ամրացնել Հայաստանի հիմքերը, այլ հակառակը` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին ամեն ինչ զիջել: Այսինքն, այս իշխանությունը իշխանության է զուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը սպասարկելու համար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում