«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տոն` ոչ մի բանի մասին. Արտակ Զաքարյան

Թավշյա տեռոր
Թավշյա խուլիգանությունը, որն ըստ տառաճանաչ մտավորականի` ավելին էր քան Արցախյան սրբազան ազատամարտը, մայիսի 8-ին նշվող Շուշիի փառապանծ հաղթանակի տոնը վերածեց նոյեմբերի 9-ի «ողբալի» կապուտուլյանտի «օրվա»:
Թավշյա խուլիգանությունը խամրեցրեց ՀՀ-ում նշվող պետական ու եկեղեցական տոները: Սեպտեմբերի 21-ի անկախությունը դարձրեց առոչինչ, երբ գոյության հույսներս մնաց ռուսի, պարսիկի, թուրքի, հնդիկի, ամերիկացու կամ հեռադիտակով եվրոդիտորդների վրա: Հունվարի 28-ը ամաչում են նշել հատկապես այն զինվորականները, ովքեր գիտեն ի՞նչ է նշանակում համազգեստի պատիվը: Այսքանն արդեն բավարար է, մյուս պատճառները չթվենք: Սահմանադրությունը տարին մի քանի անգամ անարգած «իշխանության» նշած հուլիսի 5-ը ևս վաղուց անիմաստ օր է դարձել: Նույնիսկ կանանց միջազգային տոնը փչացրեց` զոհված զինծառայողների մայրերին ոտուձեռ արած Եռաբլուրից քարշ տալով: Դա տեսնելուց հետո, միայն անինքնասեր հայ տղամարդը «կհանդգնի» խոսել կանանց նկատմամբ հարգանքի մասին:
Մեծ Բրիտանիայի հանրահայտ վարչապետ Ուինստոն Չերչիլը մի առիթով ասել էր. «Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են փոքրաթիվ դավաճաններ և բազմաթիվ հիմարներ»։ Չերչիլի այս դիպուկ ձևակերպումն ունի տարբեր դրսևորումներ, որի մասին վկայում են աշխարհի մի շարք ժողովուրդների պատմությունը:
Ցավոք մեր ժողովրդի նորագույն պատմությունը ևս այդ ցանցի մեջ հայտնվեց, երբ 2018թ. ապրիլի վերջին և դեկտեմբեր 9-ին մեծ թվով ՀՀ մոլորյալ քաղաքացիներ և փոքրաթիվ դավաճաններ կնքեցին «պայմանագիր»` անունը դնելով «քաղաքացիական պայմանագիր»:
Արևոտ օրվա պես պարզ ու տեսանելի է, թե ինչի՞ մասին է այդ «պայմանագիրը»: Այն հայ ժողովրդին թուրքական գերության տանելու մասին «պայմանագիր է»: Հետևաբար վաղը, ապրիլի 29-ին ՔՊ-ն մոլորյալ մարդկանց պարտադրելու է նշել «թրքական գերության» տանող պայմանագրի հիմնական խորհրդանիշը հանդիսացող «ՔԱՂԱՔԱՑՈւ» «տոնը»:
Թե ի՞նչ նպատակ ունի այդ մահաբեր ու արնաշաղախ տոնը` ոչ ոք չի բացատրում: Վաղը անշուշտ կհնչեն մոլորյալների աչքերին թոզ փչող և ականջներին լապշա կախող հեզաճկուն մեկնաբանություններ, թե ինչպես «թավշյա խեղափոխությունը» «քաղաքացուն ազատեց» կոռուպցիայից (գցելով ավելի մեծ կոռուպցիոն ճահիճի մեջ): Գեղեցիկ, հուզիչ կխոսեն նախկին տարիներին չարված կիլոմետրերով ասֆալտից (մոռանալով թե քանի հարյուրավոր կիլոմետր ասֆալտապատ ճանապարհներ են նվիրել թուրքին) ու այդպես անամոթաբար թքած կպցրած ստերի մի մեծ շարք կլինի` որի անունն է «Քաղաքացու օր»:
Ի՞նչ է ենթադրում «Քաղաքացու տոնը» իրականում: Դա 5000-ից ավելի զոհված մեր Քաղաքացիներն են, որոնք չէին զոհվի, եթե 2018թ. ապրիլին չլիներ փոքրաթիվ դավաճանների հաղթանակը:
Դա հարգանք ու պատիվ վայելած, 10 միլիոնից ավելի աշխարհասփյուռ հայերիս խայտառակ պարտությունն ու նսեմացված վիճակն է, որը չէր լինի, եթե 2018թ. ապրիլին չլիներ փոքրաթիվ դավաճանների և բազմաթիվ մոլորյալների փողոցային մահաբեր պարահանդեսը:
Դա դավաճանված ու թուրքին հանձնված Հայրենիքի հրաշալի հողատարածքներն են, որը մերը կլիներ, եթե 2018թ. ապրիլին չլիներ Հանրապետության հրապարակում ծնված թուրք-ադրբեջանական դավադիր տանգոն: Դա Covid 19 համաճարակի բոլոր այն զոհերն են, որոնք չէին մահանա, եթե թավշյա խունտան լուրջ վերաբերվեր համավարակին և հանրաքվեի հանրահավաքներ չաներ:
Ամփոփելով այս հակիրճ դիտարկումը, մեկ նախադասությամբ հարկ է ասել, որ վաղը ոչ թե թավշյա խեղափոխության բերած «ՔԱՂԱՔԱՑՈւ» օրն է, այլ` ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑ Է: Հայ ժողովրդի բոլոր արժեքների, սրբությունների, նվիրական երազանքների, սրբադասված հոգիների և փառապանծ հաղթանակների ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑԻ ՕՐ, որի անունը սրանք ցինիկաբար դրել են իբրև թե «Քաղաքացու օր»:
Հ.Գ. նկարում պատկերված է, թե ի՞նչ «գնով» և ի՞նչ «նպատակով» է առաջացել «ՔԱՂԱՔԱՑՈւ» օրը:

2

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան