Էրդողանի մահվան լուրերն այդքան էլ չափազանցված չէին

Վերլուծություն

Մեկ հե­տաքր­քիր դե­տալ եւս: ՀՀ ԱԽՔ-ը Հ1-ի ե­թե­րով ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյուն ծա­վա­լեց այն պա­հին (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=254297&l=am), երբ թուր­քա­կան մի շարք աղ­բյուր­ներ, հիմ­նա­կա­նում ա­րեւմ­տյան ուղղ­վա­ծու­թյան, շրջա­նա­ռու­թյան մեջ դրե­ցին լուր, թե Էր­դո­ղա­նը հոս­պի­տա­լաց­վել է սրտի ին­ֆարկ­տով եւ ծայ­րա­հեղ ծանր վի­ճա­կում է: Դա հա­վե­լյալ կեր­պով ազ­դե՞ց ԱԽՔ-ի եւ Նի­կո­լի վրա: Մի­գու­ցե, հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե Էր­դո­ղա­նի մա­հա­մերձ վի­ճա­կի մա­սին լու­րը հաս­տատ­վեր, ա­պա դա կա­րող էր մի­ան­գա­մայն այլ ի­րա­վի­ճակ ա­ռաջ բե­րել: Այ­սինքն, այդ դեպ­քում Թուր­քի­ա­յում ա­րեւմ­տյան հո­վա­նա­վո­րյա­լին իշ­խա­նու­թյան բե­րե­լը կդառ­նար մի­այն տեխ­նի­կա­կան հարց: Դրա­նից հե­տո ար­դեն Թուր­քի­ա­յին ՌԴ-ի դեմ երկ­րորդ ճա­կա­տի մղե­լու հար­ցը եւս կա­րող էր տե­ղից շարժ­վել:

Ի դեպ, նա­եւ այն տպա­վո­րու­թյունն է, որ Էր­դո­ղա­նի գլխա­վոր հա­կա­ռա­կորդ եւ ա­րեւմ­տյան հո­վա­նա­վո­րյալ Քը­լըչ­դա­րօղ­լուն եւս շտա­պել էր հա­վա­տալ Էր­դո­ղա­նի մա­հա­մերձ  լի­նե­լու լու­րե­րին: Հա­մե­նայն­դեպս, նա եւս շտա­պեց հան­դես գալ հայ­տա­րա­րու­թյու­նով, որն ա­ռա­ջին հա­յաց­քից դիր­քո­րոշ­ման շրջա­դարձ էր ակ­նար­կում, սա­կայն կա­րող էր մի­ան­գա­մայն այլ ի­մաստ ու­նե­նալ: Այ­սինքն, ըստ Քը­լըչ­դա­րօղ­լո­ւի, ե­թե ին­քը հաղ­թի, ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում  Էր­դո­ղա­նի ժա­մա­նակ­նե­րի հա­մե­մատ քիչ բան կփոխ­վի: «Թուր­քի­ան շա­հագրգռ­ված է թուրք-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ա­ռողջ եւ ար­ժա­նա­պա­տիվ պա­հե­լու հար­ցում»,- գրել է նա:

Բայց կար­ծես այն տպա­վո­րու­թյունն էր, որ Քը­լըչ­դա­րօղ­լուն ար­դեն ի­րեն տես­նում է նա­խա­գա­հի ա­թո­ռին նստած: Եվ երկ­րոր­դը, որ դա­սը լավ է սեր­տել: Այ­սինքն, փաստն այն է, որ Քը­լըչ­դա­րօղ­լուն, երբ դեռ նոր էր հռչակ­վել ընդ­դի­մու­թյան թեկ­նա­ծու, բո­լո­րո­վին այլ հայ­տա­րա­րու­թյուն­ներ էր ա­նում` ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան: Դա ակն­հայ­տո­րեն ազ­դեց նրա վար­կա­նի­շի վրա` հնա­րա­վո­րու­թյուն տա­լով Էր­դո­ղա­նին կար­գա­վո­րել դիր­քերն ու ա­ռաջ անց­նել հա­կա­ռա­կորդ­նե­րից: Եվ, թե­րեւս հաս­կա­նա­լով իր ստրա­տե­գի­ա­կան սխա­լը, հի­մա Քը­լըչ­դա­րօղ­լուն փոր­ձում է այլ դիր­քե­րից հան­դես գալ, որ Էր­դո­ղա­նի մահ­վան դեպ­քում նրան իշ­խող ու­ժի այլ ներ­կա­յա­ցու­ցի­չով փո­խա­րի­նե­լու պա­րա­գա­յում խաղն այլ ըն­թաց­քով ա­ռաջ գնա:

Իսկ ա­հա ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը, Էր­դո­ղա­նի մա­հա­մեր­ձ լուրերի մա­սին ա­ռա­ջին պա­հին չշտա­պե­ցին եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րում՝ ա­ռաջ քա­շե­լով բոլոր հնա­րա­վոր վար­կած­նե­րը.

1. Սա անգ­լո­ա­մե­րի­կյան հե­տա­խու­զու­թյան ձեռ­քի գործն է, ո­րոնք այս ե­ղա­նա­կով «մեջ­տե­ղից հա­նում» են Էր­դո­ղա­նին, քա­նի որ նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում նրա հաղ­թա­նա­կի շան­սե­րը գնա­լով մի­այն ա­ճում է­ին: Մինչ­դեռ հատ­կա­պես Բրի­տա­նի­ա­յի հա­մար Էր­դո­ղա­նի պար­տու­թյու­նը կեն­սա­կան նշա­նա­կու­թյան հարց է:

2. Սա Էր­դո­ղա­նի նոր խաղն է: Այ­սինքն, մա­հա­մեր­ձու­թյան մա­սին լուրն ար­հես­տա­կան է, եւ այս հիմ­քի վրա Էր­դո­ղանն իր դեմ մա­հա­փոր­ձի մե­ղադ­րանք կներ­կա­յաց­նի ընդ­դի­մու­թյա­նը եւ նրա թի­կուն­քին կանգ­նած ու­ժե­րին` վերջ­նա­կա­նա­պես ամ­րագ­րե­լով ընտ­րու­թյուն­նե­րում իր հաղ­թա­նա­կը:

Եվ ա­հա պարզ­վեց, որ Էր­դո­ղանն ա­մե­նե­ւին էլ չի պատ­րաստ­վում մեռ­նել, թե­եւ ո­րո­շա­կի ա­ռող­ջա­կան խնդիր­ներ, կար­ծես, ու­նի: Ու դրա հետ մեկ­տեղ նույն ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը սկսե­ցին ա­ռաջ տա­նել այն վար­կա­ծը, թե Էր­դո­ղա­նին, ա­մեն դեպ­քում, թու­նա­վո­րել են, ո­րը պետք է հասց­ներ ին­ֆարկ­տի: Ներ­քին խո­ղո­վակ­նե­րով  նման սցե­նա­րի տա­րա­ծո՞ւմն էր պատ­ճա­ռը, որ նախ՝ թուր­քա­կան ցան­ցա­յին ա­րեւմ­տա­մետ­նե­րը մի փոքր շտա­պե­լով տա­րա­ծե­ցին ին­ֆարկ­տի լու­րը, եւ դա մյուս­նե­րին, այդ թվում՝ թուր­քա­կան ընդ­դի­մու­թյա­նը կամ հա­յաս­տա­նյան ԱԽՔ-ին ստի­պեց հա­վա­տալ, որ ա­մե­րի­կա­ցի­ներն ա­վար­տել են օ­պե­րա­ցի­ան, եւ դրա­նով ընդ­հա­նուր ի­րա­վի­ճակ է փոխ­վե­լու, եւ սկսե­ցին դի­մակ­նե­րը նե­տել: Հնա­րա­վոր տար­բե­րակ է:

Ա­մեն դեպ­քում, ար­դեն ե­րեկ Էր­դո­ղա­նը, թե­եւ դժվա­րու­թյամբ, բայց աշ­խա­տան­քա­յին վի­ճա­կում էր, այդ թվում՝ Պու­տի­նի հետ հա­մա­տեղ ա­տո­մա­կա­յան բա­ցե­ցին: Իսկ դա ե­կավ հու­շե­լու, որ գլո­բալ ըն­թաց­քի փո­փո­խու­թյան սպա­սել պետք չէ:

Ու ան­մի­ջա­պես էլ Մա­րի­ա Զա­խա­րո­վան հայ­տա­րա­րեց, որ Մոսկ­վա­յում Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դիպ­ման վե­րա­բե­րյալ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել…

Ու տես­նես ի՞նչ է ա­սե­լու Միր­զո­յան Ա­րոն՝ ԿՀՎ-ի եւ MI6-ի «սի­րե­ցյա­լի»՝ ԱԽՔ-ի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սին…

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում