«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երևան քաղաքի քննչական վարչության պետը հարվածե՞լ է Արտակ Գալստյանին

Իրավական

Փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակում «Հանրային ձայն» կուսակցության համահիմնադիրներ Վարդան Ղուկասյանի նկատմամբ իրականացվող իրավական գործընթացներին, և Արտակ Գալստյանի նկատմամբ իրականացվող խոշտանգումներին:

Փաստաբանն ընթերցեց Արտակ Գալստյանի գրավոր բողոքն այն մասին, թե Երևան քաղաքի քննչական վարչության պետը քննչական բաժանմունքում հարվածներ է հասցրել իրեն:

Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար ԼՈՒՐԵՐ. com-ը զրուցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի հետ.

«Այդ անձանց հայտարարությունների վերաբերյալ կոմիտեն մեկնաբանությամբ հանդես չի եկել, չի գալիս և չի գալու: Ինչ ասելիք ունենք` ասում ենք հաղորդագրությունների միջոցով: Ինչ վերաբերում է բռնությունների, խոշտանգումների վերաբերյալ հրապարակումներին` դրանց հետ կապված ստացվել է հաղորդում հանցագործության մասին, քննություն կկատարվի, հանգամանքները կպարզվեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին՝ չե՞ն արձագանքի, եթե անգամ Արտակ Գալստյանի հայտարարությունները զրպարտություն լինեն, Աբրահամյանը նշեց. «Կրկնում եմ՝ քրեական վարույթ կա նախաձեռնված, ներկայացվել է հաղորդում, իրականացվում է քննություն, հանգամանքները կպարզվեն, անհրաժեշտության դեպքում կոմիտեն տեղեկատվություն կտրամադրի»,- եզրափակեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան