«Իրականում ի՞նչ է կատարվում Օշականի գրադարանում»

Տեսանյութեր

«Իրա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում զրու­ցել ենք «Ճար­տա­րա­պետ Արամ Խա­չատ­րյան» մշա­կու­թա­յին բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի տնօ­րեն ՍՈՒ­ՍԱՆ­ՆԱ ԴԱՐ­ԲԻ­ՆՅԱ­ՆԻ հետ: Հա­ղորդ­ման ըն­թաց­քում անդ­րա­դար­ձանք փակ­ման եզ­րին գտնվող Օշա­կա­նի գրա­դա­րա­նին:

— Տի­կին Դար­բի­նյան, որ­քա՞ն ժա­մա­նակ է, որ չի գոր­ծում Օշա­կա­նի գրա­դա­րա­նը:

— Մի քա­նի ամիս ես պայ­քա­րում եմ, որ Օշա­կա­նի գրա­դա­րա­նը նո­րից բաց­վի, որով­հե­տև տա­րիուկես չի գոր­ծում: Ըն­թեր­ցող­ներ շատ ու­նի: Չնա­յած՝ ասում են, որ ըն­թեր­ցող­ներ չու­նի, դրա հա­մար ենք փա­կել: Բայց ես վստահ եմ, որ օշա­կան­ցի­նե­րը կար­դա­ցող են: Եթե նույ­նիսկ եր­կու ըն­թեր­ցող էլ լի­նի, նրանք իրա­վունք չու­նեն փա­կե­լու գրա­դա­րա­նը:

— Իսկ ին­չո՞ւ են որո­շել փա­կել գրա­դա­րա­նը:

— Հա­մայնք­նե­րի մի­աց­ման հետ կապ­ված՝ կար­ծում եմ, իրենք գու­մար չեն գտել, որ գրա­դա­րա­նա­վա­րին վճա­րեն: Ես առա­ջար­կել եմ իմ տար­բե­րա­կը, որ հիմ­նադ­րա­մը կվճա­րի գրա­դա­րա­նին գու­մար: Իսկ գրքե­րը ես հա­մա­րում եմ Օշա­կան գյու­ղի բնա­կիչ­նե­րի սե­փա­կա­նու­թյու­նը և ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյամբ սե­փա­կա­նու­թյանն իրա­վունք չու­նեն կպնեն, որով­հե­տև այդ գրա­դա­րա­նը ստեղծ­վել է շատ վա­ղուց: Մոտ հա­րյուր, հա­րյու­րից ավել գիրք ես եմ նվի­րել: Շա­տե­րի վրա նույ­նիսկ հիմ­նադ­րա­մի կնի­քը կա: Որոշ գրքե­րի վրա կնիք էի դնում, որո­շին չէ` նվի­րում էի: Ես չգի­տեմ ներ­կա­յիս մարդ­կանց հե­տաքրք­րե՞լ է գրա­դա­րա­նը` որ­պես մշա­կույ­թի օջախ: Գիրք չեն նվի­րել, ոչինչ չեն արել, փա­կում են և ցան­կա­նում են տե­ղա­փո­խել կենտ­րոն` Աշ­տա­րակ: Ին­չի՞ հա­մար են տե­ղա­փո­խում: Յոթ տա­րե­կան կամ ծեր մարդ­կանց հա­մար դժվար կլի­նի գնալ գիրք վերց­նել: Նրանց իրա­վունք­ներն են խախտ­վում: Ես ըն­դա­մե­նը ցան­կա­նում եմ օգ­նել առանց որևէ շա­հի: Վեր­ջին դի­մումս ար­դեն եր­կու ամ­սից ավել է տվել եմ, զա­նգում եմ, որ տե­ղե­կա­նամ, թե ինչ են արել, ասում են` մտա­ծում ենք:

— Իսկ ո՞ւմ եք զան­գել:

— Զան­գել եմ Արա­գա­ծոտ­նի մար­զի քա­ղա­քա­պե­տա­րա­նի պա­տաս­խա­նա­տո­ւին, ով զբաղ­վում է այդ գոր­ծե­րով, ասում է` մտա­ծում ենք: Ես կար­ծում եմ, առա­ջի­նը երբ փա­կում էին, այն ժա­մա­նակ պետք է մտա­ծե­ին:

— Փոր­ձե՞լ եք ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյուն դի­մել:

— Իմ դի­մու­մի մի պատ­ճեն գնա­ցել է վար­չա­պե­տին: Ընդ որում, վար­չա­պե­տին եր­կու ան­գամ եմ դի­մում ու­ղար­կել: Գնա­ցել է տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման նա­խա­րա­րին, ԿԳՄՍ նա­խա­րա­րին, Մար­դու իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­նյակ, ԱԺ: Իմ առա­ջին դի­մու­մի ժա­մա­նակ Թա­գու­հի Թով­մա­սյա­նը հա­մա­րյա ամեն օր զան­գում էր: Եվ պա­տաս­խան ստա­ցա, որ իրենց խոս­տա­ցել են՝ կլու­ծեն այդ հար­ցը: Նույ­նիսկ հա­մար­ձակ­վել էի կա­թո­ղի­կո­սին դի­մել, որով­հե­տև Մես­րոպ Մաշ­տո­ցը հա­մընդ­հա­նուր հարս­տու­թյուն, հան­ճար է:

 — Դուք Մես­րոպ Մաշ­տո­ցի մա­սին գիրք եք գրում, կմա­նր­ամաս­նե՞ք:

— Մես­րոպ Մաշ­տո­ցի մա­սին գիր­քը ես նա­խա­ձեռ­նել եմ մոտ տաս տա­րի առաջ: Թող չթվա, որ ես դան­դաղ եմ աշ­խա­տում, դրա հա­մար մին­չև այ­սօր այդ գիր­քը չկա: Ուղ­ղա­կի մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ եմ մո­տե­նում հար­ցին… Գրել եմ գրքի կե­սը: Մնա­ցած կե­սը, հույս ու­նեմ, ավե­լի արագ կգրեմ, որով­հե­տև նյու­թե­րը վա­ղուց հա­վա­քել եմ:

 Ես քիչ եմ ապ­րել Օշա­կա­նում, բայց մին­չև այ­սօր ինձ օշա­կան­ցի եմ հա­մա­րում: Եվ պար­տա­վոր­ված եմ ինձ զգում պահ­պա­նել այն, ինչ-որ իմ նախ­նի­նե­րը թո­ղել են: Այ­սօր­վա  յոթ տա­րե­կան երե­խան իրա­վունք ու­նի գիրք ու­նե­նա­լու, այլ ոչ թե մտնի ին­տեր­նետ կամ հե­ռուս­տա­ցույ­ցով ծա­նո­թա­նա ինչ-որ բա­նե­րի հետ:

— Բայց գիրք ու­նե­նա­լու իրա­վուն­քից առաջ չէ՞ որ պետք է խրա­խուս­վի, քա­րոզ­վի գիրք կար­դա­լը: Փա­կե­լով՝ ինչ­պե՞ս կա­րող են հար­ցին լու­ծում տալ:

— Մշա­կու­թա­յին օջախ փա­կե­լով՝ նաև պե­տու­թյան հիմ­քերն են խարխ­լում: Եվ մար­դիկ չեն ու­նե­նում այն մա­կար­դա­կը, ինչ-որ պետք է ու­նե­նա­յին, իսկ մեր ազ­գի հա­մար դա ամոթ է: Պետք է դրա մա­սին ան­հանգս­տա­նան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը:

— Այ­սօր մեր իրա­կա­նու­թյան մեջ այդ մա­կար­դա­կը կա՞:

— Օշա­կան­ցի­նե­րի մոտ կար: Ես շփվում եմ նրանց հետ, բայց իրենց մեջ շատ վախ կա: Ես փոր­ձում էի իմ դի­մու­մի տակ ստո­րագ­րող մարդ գտնեմ, որ էլի մարդ ինձ հետ մի­ա­նա, բայց մար­դիկ վա­խե­նում են: Թող պե­տա­կան այ­րե­րը նաև դրա մա­սին մտա­ծեն, թե ին­չու են մար­դիկ վա­խե­նում իրենց ձայ­նը բարձ­րա­ձայ­նել:

— Այ­սինքն` նույ­նիսկ վա­խե­նում են բարձ­րա­ձայ­նել, որ փակ­վում է գրա­դա­րա՞նը:

— Այո… Փոր­ձե­ցի 50 ստո­րագ­րու­թյուն հա­վա­քեմ, բայց ոչ մե­կը չստո­րագ­րեց: Իհար­կե, ես ոչ մե­կին չեմ մե­ղադ­րում եթե մար­դու մեջ վախ է մտել, դա վտան­գա­վոր է…

ՆՈՒ­ՆԵ ԶԱ­ՔԱ­ՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում