Հանրայինի եթերում հերթական անգամ պետպատվերի շրջանակներում հյուրընկալվել էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որի հարցազրույցի ամբողջ նպատակը հակառուսականության քարոզչությունն էր. Արմեն Աշոտյան

Թեմա
Քիչ առաջ, այսպես կոչված, Հանրայինի եթերում հերթական անգամ պետպատվերի շրջանակներում հյուրընկալվել էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որի հարցազրույցի ամբողջ նպատակը կարմիր թելով կրկին հակառուսականության քարոզչությունն էր՝ անգամ «սենսացիոն» հիմնավորումներով:
Ամբողջ հաղորդման ընթացքում նա ուղղակիորեն մեղադրում էր Ռուսաստանին ո՛չ միայն այսօրվա անվտանգային ճգնաժամի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի, այլև՝ 44-օրյա պատերազմի հրահրման մեջ:
Տարակուսանք կարող է առաջացնել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին այսօրվա հեռախոսազրույցից հետո նման հարցազրույցի ձայնագրումն ու ԱԽՔ-ի նմանատիպ պոռթկումը:
Կարող ենք ենթադրել, որ հեռախոսազրույցը հարթ չի անցել, մեղմ ասած, և Երևանի իշխանավորները փորձում են Հ1-ի եթերում «ատամ ցույց տալ», ինչն ակնհայտորեն ձախողված դիվանագիտության մասին է վկայում,
5 տարի Հայաստանի և Արցախի արյունն ու միջոցները ծծող մակաբույծներն այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն ու , շարունակաբար դրսևորելով պրիմիտիվ աճպարարություններ, մանիպուլյացիոն գործիքակազմը դարձրել են սեփական իշխանությունը պահելու ճղճիմ գործիք:
Չհասկանալով գլոբալ աշխարհաքաղաքականությունից, սրանք չեն կարողանում կատարել նաև տարածաշրջանային զարգացումների կանխատեսումներ:
«Ռուսաստանն է մեղավոր» թեզիսը դարձնելով սեփական ձախողումների արդարացման, բացատրության պատճառ, միայն ավելի են սրում ու խորացնում են իրավիճակը:
Այլընտրանքային անվտանգային համակարգեր չստեղծած ու եղած համակարգերը քանդող տգետ իշխանիկներն այդպես էլ չեն հասկացել, որ, օրինակ՝ Հայաստանը 2013-ին ԵԱՏՄ կազմ չի մտել մի պարզ պատճառով, որովհետև ԵԱՏՄ-ն ստեղծվել է 2015-ին, իսկ Հայաստանը մտել է 2015-ի հունվարի 2-ին, իսկ 2013-ին Հայաստանը մտել էր Մաքսային միություն:
Նրանք չեն հասկացել, որ ոչ մի պետություն պարտավոր չէ քո փոխարեն կանխել պատերազմը, իսկ ոչ քո մեղքով պատերազմ սկսվելու դեպքում՝ պայքարել այդ պատերազմի ժամանակ, կռիվ տալ և ջանքեր գործադրել թե՛ ռազմաճակատում, թե՛ դիվանագիտության մեջ.
* պոզիտիվ օրինակ ՝ քառօրյա պատերազմ 2016 թվականին,
* նեգատիվ օրինակ՝ 44-օրյա պատերազմ 2020 թվականին:
ԱԽՔ-ի միջոցով հերթական անգամ հնչեց այն թեզը, որ այս իշխանությունների համար կարևոր է ընդամենը հայերի բնակությունն Արցախում, ընդ որում ՝ միֆական իրավունքների և անվտանգության քողի ներքո:
Այսինքն՝ կրկին բաց տեքստով ակնարկվեց, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում և ընդամենն այնտեղ հայերի բնակության խնդիրն է դրվում:
Սույն արձագանքս բացարձակ ուղղված չի ռուսական քաղաքականությանը տարածաշրջանում արդարացնելուն, քանզի ինքս ունեմ բազմաթիվ հարցեր այդ կապակցությամբ և դրանք հնչեցրել եմ. Հ1-ի տաղավարում «թառած» Պետրոսի ականջից հեռու, որը նաև նման հարցերի պատասխաններ էր ուզում ընդդիմությունից, բայց այդպես էլ 4.5 տարի ռիսկ չի անում հրավիրել ինձ իր տաղավար:
Եվ իհարկե, այսօրվա թեզերից հիմարագույնն այն էր, որ Լաչինի միջանցքն ամբողջությաբ պատկանում է Ռուսաստանին:
Տարրական գիտելիքներ ունեցող մարդիկ շատ լավ գիտեն նման դեպքում «պատկանել» եզրույթի ողջ իմաստը:
Ի մի բերելով Արմեն Գրիգորյանի հարցազրույցը, կարելի է անել հետևյալ եզրակացությունները ՝
* «սաղ» ռուսներն են մեղավոր,
* Պուտինի հետ հեռախոսազրույցը «լավը» չէր,
* Արցախը պատկանում է Ադրբեջանին, այնտեղ հայերը պետք է ընդամենը ապրեն, իսկ Լաչինի միջանցքը՝ Ռուսաստանին,
* Արմենին, Նիկոլին և մնացյալին պատկանում են միայն նրանց՝ դեռևս մինչ այսօր զբաղեցրած գերատեսչությունների աթոռները:
Ի դեպ, սրանք այնքան են խճճվել սեփական տեղեկատվական արտաթորանքի մեջ, որ հիմա էլ պնդում են, թե՝ գնում են բանակցությունների, թեպետ օրեր առաջ հայտարարում էին, թե բանակցություններ չկան:
Հ. Գ. Արցախում էթնիկ զտման վտանգի մասին խոսում է մի իշխանության ներկայացուցիչ, որի ղեկավարն ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության ուղերձն ակնհայտորեն թուրքական ելևէջներով էր գրել, մի ղեկավարի, որ անգամ եղած ցեղասպանությունն է ուրանում.
* Ո՞վ է հավատալու նախորդ ցեղասպանությունն ուրացած ղեկավարի «ահազանգերին»,
* Ո՞վ է հավատալու էթնիկ զտման վտանգի՝ նիկոլենց «ահազանգներին», երբ ընդամենը 2 օր առաջ ապրիլի 24-ին ունեին միջազգային հրաշալի առիթ՝ զուգահեռներ անցկացնելու Հայոց Ցեղասպանության և Արցախի շուրջ այսօրվա ծավալվող նախացեղասպանական իրավիճակի միջև:

https://iravunk.com/sim/?p=254185&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ